Ucraft-ն ընձեռում է հնարավորություն Ձեր դոմեյնի համար կարգավորել SSL-ը, որպեսզի գաղտնի տեղեկատվությունը մնա կոդավորված: Մենք մեր սերվերներում հոսթ չենք անում որևէ SSL, քանի որ այն անվտանգ չէ, այդ իսկ պատճառով չենք կարող ստեղծել CSR կոդ՝ SSL-ն ակտիվացնելու համար:
Խուճապի մի՛ մատնվեք: Եթե արդեն Ձեր դոմեյնը միացրել եք Ucraft կայքին, ապա Ձեզ մնում է ակտիվացնել սվիչերը, և մենք Ձեզ կտրամադրենք անվճար SSL վկայական: Դա նշանակում է, որ Ձեր կայքի այցելուներին կտրամադրեք անվտանգ և վստահելի կապ, իսկ Ձեր դոմեյնը կսկսվի https-ով, այլ ոչ թե http-ով: Հավանաբար մտածում եք, թե որքա՞ն արժե դա, մի անհանգստացեք, այն ամբողջովին անվճար է: Դրա համար
- Գնացեք Ձեր Դեշբորդի Դոմեյն հավելված
- Ակտիվացրեք 'SSL Ucraft-ի միջոցով'
- Ակտիվացրեք 'HTTP-ից HTTPS'
Եթե չեք ցանկանում օգտվել այս առավելությունից, ապա խորհուրդ ենք տալիս վստահ լինել, որ Ձեր CNAME-ը միացրել եք SSL ունեցող DNS պրովայդերին:
- Ինչպե՞ս SSL-ը կոնֆիգուրացնել Cloudflare-ի հետ
Եթե ուզում եք Ձեր վեբ թրաֆիքն անցկացնել Cloudflare-ի միջով, ապա պետք է օրիգինալ նեյմսերվերները փոխել Cloudflare նեյմսերվերով:
Դրա համար պետք է գրանցվեք Cloudflare-ում և գրանցեք Ձեր նեյմսերվերները: Cloudflare նեյմսերվերները կարող եք գտնել Overview-ի տակ գտնվող Cloudflare dashboard-ից:
Վստահ չե՞ք՝ ինչպես թարմացնել Ձեր նեյմսերվերները
Խնդրում ենք հիշել, որ բոլոր դոմեյն գրանցողներն ունեն որոշակի տարբերություններ: Խորհուրդ ենք տալիս կապվել Ձեր դոմեյնը գրանցողի աջակցման կենտրոնին՝ ավելի ստույգ տեղեկություն ստանալու համար:
Հաջորդիվ գնացեք Cloudflare Dashboard, ապա ‘Crypto’ բաժին և դարձրեք SSL-ը ‘Flexible’:
Եվս մեկ անգամ համոզվեք, որ չեք ընտրել ‘Full (Strict)’ տարբերակը, քանի որ այն կարող է հանգեցնել SSL-ի անվավեր վկայականի:
Դրանից հետո սքրոլ արեք Crypto էջ և ակտիվացրեք Always use HTTPS ֆունկցիան:
Հիշեք, որ կարող է 72 ժամ պահանջվել, որպեսզի նեյմ սերվերի ինֆորմացիան տարածվի:
Կարգավիճակ: Ակտիվը ցույց է տալիս, որ Ձեր դոմեյնը ճիշտ է տեղադրվել՝ Cloudflare-ով ղեկավարվելու համար: Պատրաստ է:
Եթե արդեն դոմեյնը տեղակայել եք Cloudflare-ում, գնացեք Դոմեյն հավելված>Դոմեյդնի կարգավորումներ և ակտիվացրեք SSL Ucraft-ի միջոցով'՝ թույլ տալու SSL protocol-ը։ Մենք նաև խորհուրդ ենք տալիս ակտիվացնել 'HTTP-ից HTTPS'-ը։
Այսքանը: Այժմ Ձեր դոմեյնը կլինի ամբողջովին պաշտպանված: Ձեր Ucraft կայքի այցելուներն իրենց բրաուզերներում կտեսնեն կանաչ կողպեքի նշանը՝ վստահ լինելու, որ իրենց կայքը պաշտպանված է:
Հետևեք մեր թարմացումներին և հարցեր ունենալու դեպքում դիմեք մեզ ներքևի աջ անկյունում գտնվող չաթ բոքսի միջոցով:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.