Եթե ուզում եք կարգավորել Ձեր Facebook-յան գովազդները, օպտիմիզացիան, ռեմարքեթինգը և այլն ապա մենք առաջարկում ենք թրենդային մի անալիտիկ գործիք, որը Ձեզ հաստատ պետք կգա։
Խոսքը Facebook pixel-ի մասին է։
Facebook-ն առաջարկում է գնահատել Ձեր գովազդի արդյունավետությունը՝ չափելով Ձեր վեբկայքի այցելուների գործողությունները։ Կարող եք օգտագործել Facebook pixel-ը, որպեսզի համապատասխան լսարանը տեսնի Ձեր գովազդը, ինչի շնորհիվ Ձեր կայքի վաճառքը կավելանա։
Զարմանում եք՝ ո՞րն է այդ ալգորիթմը, որով աշխատում է Facebook Pixel-ը։
Երբ մարդիկ որևէ գործողություն են կատարում Ձեր կայքում, Facebook Pixel-ը գրանցում է դա ու զեկույց տրամադրում։
Facebook pixel-ը կարող է օգտագործվել Ձեր գովազդը ճիշտ մարդկանց տեղ հասցնելու, այցելուներ ունենալու և ավելի շատ վաճառք ապահովելու համար:
Ձեր կայքի այցելուների տվյալները ստանալուց հետո ավելի հեշտ կլինի նրանց հետ կապվելն, այնպես չէ՞: Բացի այդ, ավելի հեշտ կլինի հետևել նրանց քայլերին և նախընտրություններին:
Ահա այս տրամաբանությամբ է աշխատում Facebook Retargeting-ը։
Ձեզ մնում է միայն հետևել այս հեշտ ցուցումներին ու Ձեր Ucraft կայքին կցել Facebook pixel։
Այն, ինչ անհրաժեշտ է, հետևյալ քայլերը կատարելն է՝
- Գնացեք Facebook Business>Adverts Manager
- Ads Manager-ի “Assets”-ից ընտրեք Pixels
- Անուն տվեք Ձեր Pixel-ին և սեղմեք “Next”
- Իսկ հիմա սեղմեք “Create Pixel”
- Ընտրեք “Manually install the code yourself”
- Արդեն կգտնեք պատճենելու պատրաստ կոդը՝ իր հետագա կարգավորումների հետ մեկտեղ
Ինչպե՞ս տեղադրել Facebook Pixel
- Կոդը ստանալուց հետո գնացեք Ձեր Ucraft վեբկայք
- Գնացեք դեշբորդ>Կայքի կարգավորումներ>կոդի ներդնում
- Տեղադրեք կոդը </head> Վերջնական թեգից առաջ դաշտում
- Ստուգեք կոդի աշխատանքը
- Սեղմեք “Send Test Traffic”: Եթե կարգավիճակն ակտիվ է, ապա կոդը հաջողությամբ ներդրվել է: Մոտ 20 րոպե կպահանջվի թարմացնելու համար
Այժմ եկեք տեղադրենք Ձեր Facebook retargeting campaign-ը:
- Մուտք գործեք Ձեր Facebook Ads Manager և գնացեք Audiences
- Սեղմեք Create Audience և ընտրեք Custom Audiences
- Գնացեք ‘Website Traffic’ և հասեք Ձեր կայքի այցելուներին
Այստեղից կարող եք ընտրել Ձեր թիրախային այցելուներին:
Այժմ եկեք գովազդ ստեղծենք:
- Ընտրեք Create Advert audience(s)-ի կողքից
- Ընտրեք գովազդի նպատակը և այլ կարգավորումներ
- Չմոռանաք նաև Lookalike Audience տարբերակի մասին՝ ավելի շատ մարդկանց թիրախավորելու համար:
Այսքանը: Այժմ կարող եք ունենալ կայքի ավելի մեծ թրաֆիկ և այցելուներին պոտենցիալ հաճախորդներ դարձնելու հնարավորություն: Դե իսկ մենք միշտ պատրաստ ենք սիրով պատասխանել Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.