Արդեն պատրաստել եք Ձեր Ucraft վեբկայքը և ցանկանում եք իմանալ, թե ինչպե՞ս են որոնողական համակարգերը տեսնում Ձեր կայքը և օպտիմալացնում նրա գործունեությունը որոնման արդյունքներու՞մ:
Անկախ նրանից՝ Դուք սկսնակ, թե փորձառու եք այս բնագավաում, այս ուղեցույցում կստանաք այն բոլոր հարցերի պատասխանները, որոնք կօգնեն հասկանալ՝ ինչպես հետևել Ձեր կայքի գործունեությանը:
Եկեք հասկանանք, թե ինչու է Ձեզ անհրաժեշտ այդ հաստատումը: Ըստ Google-ի՝ դա անհրաժեշտ է ապացուցելու, որ Դուք իսկապես տնօրինում եք այն վեբկայքը, որը Ձեզ է պատկանում:
Իհարկե, Google-ը կբացահայտի Ձեր կայքը, եթե անգամ չեք հաստատել Ձեր URL-ը, սակայն դա որոշակի ժամանակ կպահանջի։ Ձեր կայքը հաստատելը կարագացնի նրա աշխատանքը։ Ավելին, եթե փոփոխություններ անեք կայքի հետ, ապա կարող եք վերահաստատել այն։ Ձեր կայքը վերահաստատելով՝ թույլ կտաք ինդեքսավորել կայքի ամենաթարմ տարբերակը։ Կարող եք հաստատել կայքը նաև Bing և Yahoo կայքերում, քանի որ որքան շատ, այնքան լավ։
!Հիշեք։ Դուք չեք կարող հաստատել Ձեր վեբկայքը՝ օգտագործելով Ucraft-ի կողմից դրամադրված ենթադոմեյնը։ Դրա փոխարեն օգտագործեք Ձեր իսկ դոմեյնը։
!Հիշեք։ Անվճար պլանն օգտագործելու դեպքում պետք է օգտագործեք HTML թեգի միջոցով վավերացնելուց բացի այլ մեթողներ։
Կայքի հաստատումը Google-ում
Մեթոդ 1 (HTML թեգով)
Դե ինչ, եկեք սկսենք:
- Մտեք Google Search Console
- Մուտք գործեք Ձեր Google հաշվով
- Սեղմեք Add Property-ի վրա
- Մուտքագրեք Ձեր կայքին կցված դոմեյնը
- Ընտրեք հաստատման եղանակ 'HTML Tag'-ը 'Other Verification methods' հատվածից
- Պատճենեք HTML թեգը և տեղադրեք Ձեր Դեշբորդ> Կայքի կարգավորումներ > Կոդի ներդնում > </head> վերջնական թեգից առաջ դաշտում
- Search Console-ում սեղմեք 'Verify'
Այժմ կստանաք հաղորդագրություն, որը հաստատում է, որ պատրաստ եք օգտագործել Search Console-ը:
Մեթոդ 2 (DNS-ի միջոցով)
- Գնացեք Google Search Console կայք
- Մուտք գործեք Ձեր Google հաշվով
- Սեղմեք Add Property
- Մուտքագրեք Ձեր կայքին կցված սեփական դոմեյնը
- Ընտրեք վավերացման եղանակը 'Domain name provider' -ից, որը գտնվում է 'Other Verification methods' պատուհանում
- Դրանից հետո կբացվի էջ, որտեղից պետք է ընտրեք Ձեր դոմեյն պրովայդերը
7. Ձեր դոմեյն պրովայդերն ընրտելուց հետո կտեսնեք Ձեր դոմեյնի կարգավորումներին DNS գրառումներ (օրինակ՝ TXT կամ CNAME) ավելացնելու մասին ուղեցույց։ Հետևեք այս ուղեցույցին և ավելացրեք գրառումը։
8. Search Console-ում սեղմեք 'Verify'
Ծանուցում։ Եթե վերջերս եք ավելացրել կամ փոփոխություններ եք արել կայքի հետ, ապա կարող եք խնդրել Google-ին վերաինդեքսավորել այն՝ հաստատելով սայթմեփ։ Բացի այդ, Google Search Console-ը տրամադրում է Google Search վիճակագրություն և այլ տվյալներ մուտք գործելու հնարավորություն։ Ընթերցեք այս հոդվածն՝ ավելին իմանալու համար։
Հատատել իմ կայքը Bing-ում/Yahoo-ում
Նախքան սկսելը Դուք պետք է իմանաք, որ 2010 Yahoo Webmaster Tools-ն ինտեգրված է Bing Webmaster Tools-ում։ Դա նշանակում է, որ Bing-ը Yahoo-ի որոնումների համար տրամադրում է իրական որոնողական համակարգ, և Ձեր կայքը Bing-ում հաստատելով՝ այն երկու տեղում էլ կհաստատվի։
- Գնացեք այստեղ և ստեղծեք Ձեր Bing հաշիվը
- Մուտքագրեք Ձեր կայքի URL-ը և լրացրեք ձևանմուշը
- Հետևեք Option 2-ի հրահանգներին
- Պատճենեք ցուցադրվող <meta> թեգը սեփականությունը հաստատող կոդի հետ
- Տեղադրեք այն Ձեր կայքի Դեշբորդ → կայքի կարգավորումներ→ Կոդի ներդնում → </head> թեգից առաջ
- Bing-ում սեղմեք 'Verify'
Ծանուցում։ Սայթմեփերը ևս կարևոր են։ Bing-ը կամ այլ որոնողական համակարգերը կհետևեն Ձեր կայքին առանց սայթմեփի, սակայն ավելի լավ է դա անել ճիշտ ձևով։ Ավելին իմանալու համար կարդացեք այս հոդվածը։
Հաստատել իմ կայքը Yandex-ում
Մեթոդ 1 (HTML թեգով)
- Գնացեք Yandex Webmaster Tools և գրանցվեք
- Մուտքագրեք Ձեր կայքի հղումը և սեղմեք 'Add' կոճակը
- Պատճենեք meta թեգը
- Տեղադրեք Դեշբորդ → կայքի կարգավորումներ→ Կոդի ներդնում → </head> թեգից առաջ
- Սեղմեք պահպանել
- Գնացեք Yandex Webmaster Tools և սեղմեք 'Check'
Մեթոդ 2 (DNS-ի միջոցով)
- Գնացեք Yandex Webmaster Tools և գրանցվեք
- Մուտքագրեք Ձեր կայքի հղումը և սեղմեք 'Add' կոճակը
- Սեղմեք 'DNS record' կոճակը
- Պատճենեք TXT գրառումը
- Տեղադրեք այն Ձեր դոմեյն պրովայդերի DNS Management-ի էջում։ Վստահ եղեք, որ ընտրել եք TXT գրառման տեսակը
- Գնացեք Yandex Webmaster Tools և սեղմեք 'Check'
Ծանուցում։ Օգտագործեք Sitemap ֆայլը՝ Yandex-ին տեղեկացնելու կայքի ներկայիս կառուցվածքի մասին կամ արագացրեք ֆայլը՝ սեղմելով նշանը։ Ավելին իմանալու համար սեղմեք այստեղ։
Առաջարկում ենք ուսումնասիրել նաև մեր Օգնության բաժինը՝ ավելի մանրամասն ուղեցույցներ գտնելու և Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.