Արդեն ստեղծե՞լ եք վեբկայք Ucraft-ով և հետաքրքրված եք, թե որքան այցելուներ ունի այն, ուզում եք ծանոթանալ այցելուների վիճակագրությանը և վերլուծությանն առհասարակ:
Վաճառքի, զրույցների, քլիքների, էջի դիտման և այլ վերլուծական տվյալներ կարող են խիստ կարևոր լինել, երբ անհրաժեշտ է հասկանալ, թե որքան լավ է քո վեբկայքն աշխատում, ինչպես են կայքի այցելուներն արձագանքում քո տրամադրած բովանդակությանը և թե ինչպես պետք է բարելավել Ձեր առցանց մարքեթինգային ռազմավարությունը:
Այդ ամենը կարելի է հեշտությամբ կարգավորել բազմատեսակ code snippet-ներ ավելացնելով:
Եթե Դուք առավել հակված եք Ձեր Ucraft վեբկայքի համար Facebook Pixel օգտագործելուն, ապա կարող եք հետևել այս ուղեցույցին, որը դա քայլ առ քայլ կներկայացնի Ձեզ:
Դե ինչ, գործի անցնելու ժամանակն է:
GA Tracking, GTM և այլ վեբ գիտակներ կարող են իրենց նպատակին ծառայել՝ անկախ Ձեր վեբկայքի տեսակից:
Ինչպե՞ս օգտագործել Google Analytics-ը:
Նախ և առաջ, Դուք պետք է բացեք Google Analytics հաշիվ այստեղ կամ մուտք գործեք Ձեր Google հաշիվ:
Այժմ այն, ինչ պետք է անել, պահանջվող տեղեկատվությունը մուտքագրելն ու "Get Tracking ID" սեղմելն է:
Ահա և վերջ: Դուք ունեք tracking ID՝ կոդի հետ միասին, որը պատրաստի կարող եք օգտագործվել Ձեր Ucraft վեբկայքի համար:
Դա անելու 2 տարբերակ կա: Առաջինը Google Analytics-ի հետ ինտեգրվելու միջոցով է:
Եկեք գնանք Ձեր Ucraft վեբկայք, ապա դեշբորդ և գտնենք ինտեգրացիաները:
Մտեք Google Analytics և տեղադրեք Tracking ID-ն համապատասխան դաշտում:
Դուք կարող եք նաև օգտվել կայքի կարգավորումներից, որպեսզի հեշտությամբ կիրառեք Analytics Tracking Code-ը:
Հիմա նորից գնացեք Ձեր այն Ucraft վեբկայքի դեշբորդ, որտեղ ցանկանում եք ավելացնել այդ կոդը: Ընտրեք կայքի կարգավորումները:
Հաջորդ քայլը կլինի տվյալ կոդը «</head> վերջնական թեգից առաջ» հատվածում տեղադրելը:
Վերջացնելուց հետո անպայման սեղմեք «Պահպանել»:
Այսքանը: Դուք կարող եք հենց Ձեր Google Analytics հաշվի reports բաժնից ստուգել վեբկայքի վերլուծական տվյալները:
Ի՞նչ կասեք Tag Manager տեղադրելու մասին՝ Analytics էջերի դիտման, AdWords Conversion Tracking թեգերը մեկ հարթակից ավելացնելու և ղեկավարելու մասին:
Եկեք միասին կատարենք այդ քայլերը:
Ստեղծեք հաշիվ Google Tag Manager-ում և ստեղծեք Container:
Դուք կստանաս կոդեր, որոնք պետք է ավելացվեք Code Injection հատվածում և դա ճիշտ անելու հետագա հրահանգներ:
Դուք կկարողանաք գտնել նաև Google Tag Manager Dashboard-ում թեգեր ավելացնելու, փոխելու կամ հրապարակելու տարբերակներ:
Երբ ավելացնեք այդ կոդերը, Դուք կկարողանաք մուտք գործել այն տվյալներ, որոնք ավելի շատ տեղեկատվություն կտան այցերի վերլուծության և մարքեթինգի օպտիմալացման վերաբերյալ:
Ինչպես գուշակած կլինեք, Դուք կարող եք նմանատիպ կոդեր օգտագործել նաև Code Injection-ում՝ այլ վերլուծական միջոցներով անհրաժեշտ տվյալներ հավաքելու համար:
Հիշեք, որ վեբ վերլուծությունն ավելին է, քան վեբկայքում սկրիպտ տեղադրելը և սպասելը, որ հաշվետվությունը ցույց տա կայքի այցելուների քանակը: Այն ավելի շատ կապված է շարունակական վերլուծությունների հետ՝ օգնելու պատկերացնել, թե ինչպես է առհասարակ գործում կայքը:
Այն կարող է սկզբում դժվար թվալ, սակայն արդյունքներն, անշուշտ, կօգնեն Ձեզ բարելավել կայքի մարքեթինգային ռազմավարությունը:
Հարցեր ունենալու դեպքում կապվեք մեզ հետ ներքևի աջ անկյունում գտնվող չաթի միջոցով:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.