Ցանկանու՞մ եք Ձեր Ucraft վեբկայքում կիսվել iTunes-ի հիանալի առաջարկներով: Երաժշտություն, ալբոմ կամ մի ամբողջ երգացա՞նկ: Որոշողը Դուք եք: iTunes-ը պահում է Ձեր բոլոր սիրելի երգերը, այնպես որ ամեն ինչ պատրաստ սպասում է Ձեզ:
Այժմ Դուք հնարավորություն ունեք կայքի այցելուներին թույլ տալ բացահայտել նոր երգեր, գտնել ալբոմներ iTunes-ից և ոչ միայն: Նրանք կարող են բացահայտել նաև հավելվածներ App Store-ից՝ առանց Ձեր կայքը լքելու:
Դե ինչ, եկեք սկսենք:
Այն, ինչ Ձեզ անհրաժեշտ է, iTunes էլեմենտը էլեմենտներ բաժնից գտնելն ու այն անհրաժեշտ դաշտում քաշել-գցելն է:
Ահա և վերջ:
Այժմ պետք է Ձեր iTunes հաշվից գնաք widget builder և Ձեր վեբկայքին ավելացնեք ինտերակտիվ վիդջեթը՝ պարզապես համապատասխանը պատճենելով և այն էլեմենտների կարգավորումներից iTunes Widget կոդ դաշտում տեղադրելով:
Կարող եք ավելի մանրամասն տեղեկանալ՝ սեղմելով «Որտեղի՞ց վերցնել կոդը»:
Կտեսնեք հավելվածների, գրքերի, ֆիլմերի և այլնի լայն տեսականի:
Եթե արդեն հաջողությամբ վերջացրել եք, սեղմեք նախադիտել՝ տեսնելու այն ակտիվ վիճակում:
Ցանկանում եք փոխել վիդջե՞թը: Ոչ մի խնդիր:
Գնացեք iTunes կարգավորումներ՝ այն հեշտությամբ փոխելու համար: Չմոռանաք վերջացնելուց հետո սեղմել Պահպանել:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիդջեթը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, պլանշետով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.