Երբ խոսքը վերաբերում է կայքի այցելուների հետ հաղորդակցվելուն, ապա այն միանշանակ պետք է լինի ինտերակտիվ: Ահա, թե որտեղ է փրկության գալիս Typeform-ը: Նրա շնորհիվ կարող եք տարատեսակ ինֆորմացիա հավաքել կայքի այցելուների մասին և դա անել գեղեցիկ ու ոճային:
Ստեղծեք հետաքրքրիր և գրավիչ հարցումներ, աշխատանքի դիմումներ և այլն՝ օգտագործելով Ձեր կայքին ավելացված Typeform-ը: Դրա համար նախ և առաջ պետք է գնաք Typeform վեբկայք և ստեղծեք Ձեր ցանկացած ձևը: Եթե արդեն վերջացրել եք դրա կոնտենտն ու ընտրել եք դիզայնն, ապա կարող եք ստանալ կիսվելու ենթակա հղումը։
Առաջարկում ենք կարդալ այս հոդվածն՝ այդ ինտեգրացիայի միջոցով առավելագույնս որակյալ ֆիդբեք ստանալու համար:
Այն, ինչ մնացել է անելու, Ձեր կայքի խմբագրման ռեժիմ գնալը, էլեմենտներ բաժնից Typeform-ը գտնելը և այն քաշել-գցելն է Ձեր կայքի ցանկացած մասում:
Ինչպես տեսնում եք՝ Դուք պարզապես պետք է տեղադրեք հղումը և Ձեր ընտրած ձևը կհայտնվի վեբկայքում:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Այսքանը:
Հեշտ է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Մի վատնեք Ձեր ժամանակը և օգտագործեք այս էլեմենտը՝ Ձեր կայքն ավելի ինտերակտիվ և տպավորիչ դարձնելու համար:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Դուք կարող եք նաև ծանոթանալ մյուս Էլեմենտների հետ՝ Ucraft-ն առավելագույնս օգտագործելու համար։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.