Breadcrumb-ը ուղեցույց է՝ Ձեր կայքում շրջելու, գլխավոր էջ վերադառնալու և այլնի համար: Breadcrumbs-ն այստեղ է, որպեսզի վեբկայքից օգտվելը դարձնի հեշտ և արագ: Սովորաբար հորիզոնական տեղադրված լինելով վեբկայքի վերևում՝ Breadcrumbs-ը ցույց է տալիս վեբկայքում Ձեր դիրքը: Այն կկազմի Ձեր այցելած վեբկայքերի «արահետը» և ցույց կտա այդ էջերի լիարժեք հիերարխիան:
Այն Ձեր կայքում տեղադրելու համար պարզապես քաշեք և գցեք Breadcrumb էլեմետն այն բոլոր էջերում, որտեղ ցանկանում եք:
Breadcrumb-ի վրա աջ քլիք անելու դեպքում կտեսնեք բազմազան տարբերակներ:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.