Ցանկանում եք վճարումներ ընդունել Ձեր վեբկայքու՞մ: Իրականացրեք այն՝ էլեմենտներ բաժնից ընտրելով PayPal կոճակը:
Ինչպես հավանաբար գիտեք, PayPal-ը հանրահայտ կայք է՝ մարդկանց և բիզնեսների միջև առցանց գումար փոխանցելու համար: Նրա ամենալավ կողմերից մեկն այն է, որ այն վստահելի է: Եթե Ձեր հաճախորդները ցանկանում են գնումներ կատարել արտասահմանից, ապա PayPal-ն առաջարկում է ամենացածր գները:
Անհանգի՞ստ եք Ձեր գումարի տեղ հասնելու համար: PayPal-ով փոխանցումներն ամենաարագն ու ապահովն են:
Դե ինչ, սկսելու համար քաշեք և գցեք այդ էլեմենտն անհրաժեշտ տարածքում:
Միակ բանը, որ անհրաժեշտ է, PayPal կոճակի ներդրվող կոդը պատճենելն ու այն համապատասխան դաշտում տեղադրելն է:
Դուք կարող եք ընտրել նաև կոճակի տեսակը՝ սեղմելով սլաքի վրա և տեսնելով առկա տարբերակները:
Ընտրեք տեսակը՝ Buy Now-ից մինչև Subscription, իսկ ավելին իմանալու համար սեղմեք «Որտեղի՞ց վերցնել կոդը»:
Եթե արդեն տեղադրել եք կոդը, սեղմեք ներդնել կոդը՝ կոճակն ավելացնելու համար:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Հեշտ էր, չէ՞:
Ծանոթացեք առկա բոլոր օգտակար էլեմենտների հետ և մի վարանեք ուղարկել մեզ Ձեր հարցերը՝ ներքևի աջ անկյունի Չաթի կոճակի միջոցով, և մեր աջակցման թիմը կտրամադրի արագ և արդյունավետ օգնություն:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.