Ձեր վեբկայքի բլոկներն իրարից բաժանելու ամենահեշտ տարբերակը բաժանարար ստեղծելն է՝ բաժանարար էլեմենտի միջոցով: Պարզապես քաշեք էլեմենտը և գցեք անհրաժեշտ դաշտում:
Դուք կարող եք փոխել նաև էլեմենտի լայնությունն ու երկարությունը՝ պարզապես շարժելով նշիչները:
Ի՞նչ կասեք մի փոքր գունավորելու մասին:
Ընտրեք ցանկալի երանգը գույներ գործիքից և գցեք այն բաժանարարի վրա:
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտը, ապա կարող եք ջնջել այն։
Այսքան հեշտ։ Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.