Բազմաթիվ էջերով գեղեցիկ վեբկայք պատրաստելուց հետո պետք է այնպես անեք, որ այցելուները կարողանան հեշտությամբ գնալ մեկ էջից մյուսն, այնպես չէ՞:
Ձեզ ենք ներկայացնում էջեր էլեմենտի ամփոփ նկարագիրը, որը կօգնի ավելացնել էջեր և կառավարել դրանք:
Սկսելու համար բացեք էլեմենտներ բաժինը և քաշեք-գցեք «էջեր» նշանն այն ստեղծելու տարածքում:
Այժմ կարող եք ընտրել այն էջերը, որոնք ցանկանում եք տեսանելի դարձնել կայքի մեյուում:
Երբ էջերն ավելացվեն, արդեն կարող եք գնալ և խմբագրել դրանք:
Նոր էջեր ավելացնելու համար սեղմեք ավելացնել էջ և ընտրեք ցանկալի տարբերակը:
Կարգավորումներ
Նավիգացիան կարող եք փոխել երկու եղանակով՝ ստանդարտ կամ բուրգեր, իսկ կառուցվածքը՝ ուղղահայաց և հորիզոնական։
Այս բաժնում կարող եք նաև կարգավորել
- Պիտակների լայնացումը
- Ենթաէջերի ցուցադրումը
- Ենթաէջերի կոլապսը
- Գլխավոր էջի ցուցադրումը
Պարզապես օգտագործեք սվիչերները և վերջ։
Ոճեր
Ոճի կարգավորումներից կարող եք կարգավորել պիտակի տառատեսակը, չափը, հեռավորությունը և այլն։ Կարող եք դնել գույներ և ստվերներ պիտակների, հովերի և այլնի համար։
Բուրգեր մենյու
Բուրգեր մենյուի կարգավորումներ մտնելու համար սեղմեք բուրգեր մենյու→խմբագրել էջը→բուրգեր մենյուի կարգավորումներ։
Այստեղից կարող եք ընտրել բուրգեր մենյուի նշանը։
Համակարգն ավտոմատ գեներացնում է վեբկայքի մոբայլ տարբերակի դրոփդաուն մենյու, քանի որ բուրգեր մենյուն մոբայլ տարբերակի համար լավագույն նավիգացիան է։
Մոբայլի նավիգացիայի կարգավորումենրի համար
- Ձեր մենյուն ստանդարտից փոխեք բուրգեր՝ էջի կարգավորումներ → կառուցվածքի կարգավորումներ,
- Հարմարեցրեք բուրգերների դիզայնը՝ գնալով բուրգերի կարգավորումներ →խմբագրել էջի ոճերը։
Հիշեք, որ վերջինս թույլ է տալիս, որ բուրգեր մենյուն հայտնվի մոբայլ տարբերակում, իսկ մյուս ոճական փոփոխություններն էլի կպահպանվեն։
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու պատկերի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանը:
Այսքան հեշտ։ Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Մի վատնեք Ձեր ժամանակը և օգտագործեք այս էլեմենտը՝ Ձեր կայքն ավելի տպավորիչ դարձնելու համար:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.