Խելամիտ և բովանդակալից վերնագրի առկայությունը չի կարելի թերագնահատել, այնպես որ, ժամանակ տրամադրեք Ձեր կայքի համար ճիշտ վերնագրեր և ոճեր ընտրելու համար:
Եկեք սկսենք:
Վերնագիր ավելացնելու համար քաշեք և գցեք Վերնագիր էլեմենտն անհրաժեշտ հատվածում:
Տեքստը խմբագրելու համար կրկնակի քլիք արեք դրա վրա և գործիքների վահանակից ծանոթացեք բոլոր առկա հնարավորություններին: Ընդամենը մի քանի սեղմումով կարող եք կատարել բոլոր անհրաժեշտ փոփոխությունները:
Տեղաշարժեք նշիչները երկու կողմերով՝ սահմանները փոփոխելու համար:
Ընտրեք տեքստի տառատեսակը՝ պարզապես նշելով տեքստը և սեղմելով ֆոնտ նշանի վրա: Այն, ինչ անհրաժեշտ է, ցանկալի տառատեսակը ներքևի մենյուից ընտրելն է: Կարող եք նաև ավելի շատ տառատեսակներ ավելացնել՝ օգտագործելով Ձեր Դեշբորդի Google Fonts ինտեգրացիան:
Ի՞նչ կասեք վերնագրի չափի մասին: Այն փոխելու համար սեղմեք 'H1' և ներքևի մենյուից ընտրեք անհրաժեշտ չափը: Կամ կարող եք ընտրել 0.1 em-ից 4.0 em։ Եթե չգիտեք em-ի մասին, ապա իմացեք, որ այն չափման միավոր է։
Փոփոխեք տառերի և տողերի միջև հեռավորությունը, ընդգծեք տեքստը և ընտրեք 'Letter Spacing’ կամ ‘Line Height’ տարբերակները: Օգտագործեք նշիչը՝ անհրաժեշտ հեռավորությունն ընտրելու համար:
Կարող եք նաև վերնագիրը դարձնել 'Bold (B), ‘Italic’ (I), 'Underline' (U) կամ բոլոր տառերը դարձնել մեծատառ (capitalized) 'TT':
Կարող եք նաև տեքստը տեղափոխել աջ, ձախ, կենտրոն կամ պարզապես լայնացնել այն:
Ուզու՞մ եք ընդգծել վերնագիրը գույների միջոցով: Պարզապես սեղմեք 'Color' նշանի վրա և ընտրեք ցանկալի գույնն ու մգությունը:
Ձեր տեքստ էլեմենտին հղում ավելացնելու համար սեղմեք 'Link' նշանի վրա և մուտքագրեք հղումը՝ լինի դա ներքին, արտաքին, թե անկոր: Արտաքին հղման դեպքում կարող եք ներքևի մենյուից ավելացնել 'mailto' կամ 'phone' տարբերակը՝ նամակների և սեղմվող հեռախոսահամարների համար:
Եթե ավարտել եք, սեղմեք «Պահպանել»: Հղումը հեռացնելու համար ընդգծեք տեքստը և սեղմեք 'Unlink':
Եթե կարծում եք, որ Ձեզ այլևս անհրաժեշտ չէ վերնագիր, ապա սեղմեք աղբարկղի նշանի վրա և սեղմեք ջնջել:
Հեշտ է, չէ՞:
Մինչ սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Մի վատնեք Ձեր ժամանակը և օգտագործեք այս էլեմենտը՝ Ձեր կայքն ավելի գունեղ և տպավորիչ դարձնելու համար:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.