Եթե ցանկանում եք հարստացնել Ձեր վեբկայքը, և մեկ նկարը չի բավարարում Ձեզ, ապա կարող եք օգտվել սլայդեր կոչվող էլեմենտից:
Օգտագործելու համար այն ձախ վահանակի էլեմենտներ բաժնից պարզապես քաշեք և գցեք անհրաժեշտ տարածքում:
Պատրա՞ստ եք նկարներ ավելացնել և թերթել դրանք:
Սեղմեք խմբագրել սլայդերը և վերբեռնեք նկարներ Ձեր համակարգչից կամ էլ օգտվեք անվճար նկարների ցանկից:
Այժմ տեղաշարժեք կարգավորիչներն՝ այն Ձեր կայքի կառուցվածքին համապատասխանեցնելու համար:
Սլայդերի պարամետրերը փոփոխելու համար գնացեք սլայդերի կարգավորումներ:
Կարող եք ընտրել սլայդերի 3 տարբեր տեսակներից մեկը՝ ուղղահայաց, հորիզոնական և ֆեյդ:
Դրանից հետո ունեք անիմացիայի արագություն տարբերակը, որտեղից կարող եք կարգավորել սլայդները փոխելու արագությունը: Հաշվի առեք, որ այդ արագությունը չափվում է միլիվայրկյաններով:
Եթե ուզում եք, որ նկարները փոխվեն ավտոմատ կերպով, ապա ակտիվացրեք ավտոփլեյը:
Կարող եք դնել նաև ավտոփլեյի դադարի ժամանակը: Այն թույլ կտա կարգավորել միլիվայրկյանների քանակը՝ նախքան սլայդերի պտտվելը: Որոշակի ժամանակ տրամադրելը կարող է օգտակար լինել դանդաղ ինտերնետ կապ ունեցողների համար:
Կարող եք կարգավորել նաև էջադրումը, սլաքները և այլն:
Վերջում միայն չմոռանաք սեղմել պահպանել:
Սլաքի և էջադրման գույները փոխելու համար գնացեք խմբագրել սլայդերի ոճը:
Ընտրեք ցանկալի երանգը և կարգավորեք նաև մգության աստիճանը:
Կարող եք փոփոխել նաև սլայդերի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումների վրա և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու սլայդերի տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Հիանալի է, չէ՞: Մինչ Դուք սա կարդում եք, մեր խանդավառ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք Ձեզ շատ մոտ ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի չաթ բոքսը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.