Ucraft-ը չէր կարող անտարբեր անցնել Facebook Messenger-ի՝ աշխարհի ամենահայտնի չաթերից մեկի կողքով: Այժմ դուք կարող եք այն ինտեգրել Ucraft-ով պատրաստված վեբկայքին: Այս քայլ առ քայլ ուղեցույցը կօգնի Ձեզ այդ գործողությունը կատարելիս:
Նախ և առաջ, պետք է մտնեք Facebook for Developers էջը և սեղմեք վերին աջ անկյունի ‘My Apps’ - ի վրա: Կարող եք տեսնել ‘Add New App’ հնարավորությունը:
Այժմ այստեղ լրացրեք Display Name-ը և Contact Email-ը և հաստատեք:
Առաջարկների ցանկից ընտրեք ‘Messenger’-ը և սեղմեք ‘Set up’.
Հաջորդ քայլն է ձախ հատվածի ‘Settings’, ապա Basics բաժինը մտնելը և App ID-ին պատճենելը:
Դրանից հետո սեղմեք Status-ի սվիչերի վրա՝ այն միանցելու համար: Համոզվեք, որ տրամադրել եք Privacy Policy-ի հղումը:
Սեղմեք էջի ներքևում գտնվող ‘Save’ կոճակի վրա և ակտիվացրեք վերևի սվիչերը:
Ընտրեք ներքևի կատեգորիայի ‘Business and pages’ բաժինը և ամեն ինչ պատրաստ է:
Եվ վերջապես գնացեք Ձեր Facebook-յան էջ և ընտրեք ‘About’-ը՝ Ձեր ‘Page ID’-ին ստանալու համար:
Վերջին քայլը կլինի ‘Settings’ հատվածից ‘Messenger Platform’ գնալը և Ձեր դոմեյնը «սպիտակ» ցուցակում ունենալը:
Այսքանը:
Ձեր Ucraft վեբկայքում Facebook Messenger-ն ակտիվացնելու համար մտեք Ձեր դեշբորդ, բազմաթիվ ինտեգրացիաներից ընտրեք Messenger-ը և մուտքագրեք Ձեր Application ID-ն և Page ID-ին և սեղմեք «միանալ»:
Լույսը կկանաչի՝ ցույց տալով, որ հարթակը հաջողությամբ ինտեգրվել է:
Ժամանակն է ստուգելու կատարած քայլերը: Պարզապես մտեք Ձեր կայք հանրային ռեժիմում կամ սեղմեք նախադիտում՝ ներքևի աջ անկյունում Messenger-ի նշանը գտնելու համար:
Պատրաստ է:
Առաջարկում ենք ուսումնասիրել օգնություն բաժնի մյուս ինտեգրացիաները՝ ավելի շատ տեղեկանալու և Ucraft-ի հնարավորություններին ավելի լավ ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.