Բազմաթիվ ինտեգրացիաների մեջ Ucraft-ն առաջարկում է Live Agent-ը, որը կօգնի Ձեզ ամրապնդել հաճախորդների հետ հարաբերությունները: Live Agent չաթի օգնությամբ կարող եք Ձեր հաճախորդների բոլոր հարցերին պատասխանել մեկ հարթակից:
Եկեք սկսենք նրանից, թե ինչպես կարող եք այն ինտեգրել Ձեր Ucraft վեբկայքին, որպեսզի ավելի լավ հաղորդակցվեք Ձեր հաճախորդներիդ հետ: Նախ և առաջ գրանցվեք Live Agent-ում և լրացրեք Ձեր տվյալները:
*Խնդրում ենք հիշել, որ ընկերության/կազմակերպության անունը հնարավոր չէ փոխել և այն օգտագործվելու է Ucraft-ին ինտեգրելու ընթացքում:
Եթե արդեն բացել եք հաշիվ Live Agent-ում, ապա կարող եք անցում կատարել Ucraft խմբագրային ռեժիմին: Գտեք Live Agent-ը դեշբորդի հիանալի ինտեգրացիաներից և ավելացրեք Ձեր Live Agent ընկերության անունը, որն ընտրում եք գրանցվելու ընթացքում:
Սեղմեք «միանալ» և առաջ անցեք:
Կարող եք նկատել կանաչ լույսը, ինչը նշանակում է, որ ինտեգրացիան արդեն ակտիվ է: Այժմ անցում կատարեք Ձեր Ucraft վեբկայքի հանրային ռեժիմին՝ համոզվելու, որ այն ճիշտ է աշխատում:
Բացի դրանից, կարող եք չաթի համար օգտագործել Ձեր նախընտրած կոճակը՝ նշելով Chat Button ID-ն, այլապես կունենաք Live Agent-ի կողմից առաջարկված տարբերակը: Ձեր նախընտրած կոճակն ավելացնելու համար անհրաժեշտ է համապատասխան դաշտում լրացնել ID-ն:
Chat button ID-ին կարող եք տեսնել Live Agent-ի Ձեր հաշվում: Configuration > Chats > Chat button > Create > Integration: Կարող եք գտնել նմանատիպ գրառում > LiveAgent.createButton(‘1655de57’, e); }) (Տեսեք սքրինշոթը):
Այժմ պարզապես պատճենեք նշված հատվածը և տեղադրեք Ucraft-ի համապատասխան դաշտում: Ամեն ինչ պատրաստ է: Օգտատերերն արդեն Ձեր Ucraft վեբկայքում կարող են հաճույքով օգտվել Live Agent լայվ չաթից:
Առաջարկում ենք ուսումնասիրել օգնության բաժինը, ինչպես նաև այլ օգտակար ուղեցույցներ և ավելի լավ պատկերացում կազմել Ucraft-ի հնարավորությունների մասին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.