Երբևէ եղե՞լ է նման դեպք, երբ ցանկանաք փակել էջը միայն նրա համար, որ այն շատ դանդաղ է բեռնվում:
Ուրեմն եկել է կայքի արագությունը բարելավելու ժամանակը:
Այս հոդվածը կօգնի Ձեզ ավելի մեծացնել էջերի բեռնման արագությունը՝ երաշխավորելով ավելի շատ այցելուներ և ինչու ոչ բարելավել նաև կայքի SEO-ն:
Մի մոռացեք, որ Google-ը մեծ ուշադրություն է դարձնում նման երևույթներին:
Նախ և առաջ, կարող եք գնահատել կայքի արագությունը Google's PageSpeed Insights-ի միջոցով:
Պարզապես մուտքագրեք կայքի հղումը և ստացեք հուշումներ այն մասին, թե ինչը պետք է բարելավել:
Եթե կայքը դեռ չեք միացրել Cloudflare-ին, ապա շտապեք անել դա, այնուհետև հետ վերադարձեք այս հոդվածին։
Խնդրում ենք հետևել այս քայլ առ քայլ ուղեցույցին, որը կօգնի բարելավել կայքի ամբողջական ֆունկցիոնալությունը:
- Ընտեք կայքը ‘Cloudflare Site Selection’-ից
- Գնացեք ‘Speed’ թաբ և ‘Auto Minify’ բաժնում նշեք Javascript, CSS, HTML
- Իջեք դեպի ‘Rocket Loader’ և ակտիվացրեք այն
- Այժմ գտեք ‘Browser Cache Expiration’ բաժինը ‘Cache tab’-ից և ընտրեք 8 days (recommended) տարբերակը
- Այժմ գտեք ‘HTTP Strict Transport Security’ (HSTS) բաժինը ‘Crypto tab’-ից, սեղմեք enable HSTS և հետևեք հետագա քայլերին: Հաջորդ քայլով ‘Configure’-ից ակտիվացրեք բոլոր տարբերակները: Համոզված եղեք, որ ընտրել եք 1 month expiration-ը ‘Max Age Header’ բաժնից
Այժմ եկեք համոզվենք, որ կայքի արագությունը բարելավվել է: Պարզապես գնացեք Google PageSpeed Insights և տեղադրեք կայքի հղումը:
Նկարների օպտիմալացում
Նկարի ամբողջական չափը մեծ դեր ունի կայքի արագության հարցում: Կայքի նկարի օպտիմալ չափը 500-1000 KB-ն է, հետևաբար, Ucraft-ը սահմանափակել է նկարների բեռնման ծավալը մինչև 5 MB: Եթե Ձեր նկարի պիքսելները շատ մեծ են, ապա օգտագործեք նկարի խմբագրման ծրագրեր, օրինակ, Photoshop: Կարող եք նաև օգտվել Մեդիա հավելվածից:
Ամեն դեպքում հաշվի առեք նկարի որակը:
Դրա համար խորհուրդ ենք տալիս օգտագործել TinyPNG՝ նվազեցնելու PNG-ի կամ JPG-ի ամբողջական չափը:
Gif-երի համար կարող եք այցելել Ezgif:
Տառատեսակների քչացում
Ընտրված գրատպությունը լավ տարբերակ է տեքստի ընթերցման կամ կարևոր հատվածների նշման հարցում։ Բայց չափից շատ տառատեսակները կարող են բացասական ազդել ինչպես ընդհանուր դիզայնի, այնպես էլ կայքի արագության վրա։ Այդ իսկ պատճառով մենք խորհուրդ ենք տալիս չօգտագործել 3-ից ավելի տառատեսակ։
Լուծում. ջնջեք բոլոր չօգտագործվող տառատեսակները՝ անցնելով Ձեր դեշբորդ > Տառատեսակ հավելված, որտեղ վերևի աջ անկյունում կա փոքր ցուցիչ, որը ցույց է տալիս, թե ինչպես են առկա տառատեսակներն ազդում կայքի արագության վրա։
Այսքանը: Ժամանակն է անցնել գործի, բարելավել կայքի արագությունը և հետևել ստացված արդյունքներին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.