Ցանկանու՞մ եք ունենալ Ձեր կայքի ողջ վերլուծությունը: Գտեք Yandex Metrica-ն մեր ինտեգրացիաների շարքից՝ կայքի ամբողջական վերլուծությունը ստանալու համար: Թրաֆիքի թրենդներից մինչև մկնիկի շարժումներ, ստացեք ամբողջական պատկերացում Ձեր օնլայն լսարանի մասին և շարունակեք զարգացնել Ձեր բիզնեսը:
Այժմ կարող եք հետևել Ձեր կայքի ողջ աշխատանքին, կազմել վերլուծական զեկույցներ և շատ ավելին: Ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք գնալ այստեղ:
Պատրա՞ստ եք սկել: Գնացեք Yandex.Metrica և հաշիվ բացեք:
Հաջորդ քայլը թեգ ստեղծելն է: Ավելացրեք թեգի անունը, վեբկայքի հասցեն և հետևեք հետագա կարգավորումներին:
Սեղմեք ‘Create tag’ և պատրաստ է:
Այժմ շարժվեք առաջ և հաջորդ պատուհանից պատճենեք ID համարը:
Ստացվե՞ց:
Գնացեք Ձեր Ucraft վեբկայքի դեշբորդ, մտեք ինտեգրացիաներ և տեղադրեք այն Yandex Metrica բաժնի համապատասխան դաշտում:
Համոզվեք, որ սեղմել եք միացնել և ամեն ինչ պատրաստ կլինի:
Վերին աջ անկյունի կետը կկանաչի՝ ազդարարելով, որ ինտեգրացիան ակտիվ է:
Կարող եք կարդալ մեր այլ հոդվածները՝ Ucraft-ի բոլոր հնարավորություններին ծանոթանալու համար:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.