Ձեր կայքի հաջողության և համացանցում հասանելիության համար հարկավոր է, որ այն ունենա Ձեր արտադրանքը լավագույնս նկարագրող և դիպուկ հասցե՝ դոմեյն: Եթե ընտրել եք Ucraft-ը, ապա ունեք հիանալի հնարավորություն կայքին անվճար կցել Ձեր անհատական դոմեյնը` առաջարկված բոլոր փաթեթներում:
Նախքան սկսելն առաջարկում ենք դիտել այս կարճ հոլովակը, որը պատմում է՝ ինչպես գնել նոր դոմեյն կամ կցել գոյություն ունեցողը:
*Խնդրում ենք հիշել, որ, քանի որ Ucraft-ը շարունակաբար բարելավում և օպտիմալացնում է իր հոսթինգը, Ձեր դոմեյն հավելվածին տրամադրված DNS record-ները միշտ ներառում են ամենաթարմ գրառումները և պետք է նախապատվությունը տալ նրանց:
Ահա մի քանի նախնական քայլ՝ Ձեզ ուղորդելու համար։
Քայլ 1. Կցեք դոմեյնը Ucraft-ի կայքին
- Գտեք Դոմեյն հավելվածը Դեշբորդում
- Ընտրեք «Կցել գործող դոմեյն»
- Մուտքագրեք Ձեր դոմեյնը նախատեսված դաշտում և սեղմեք «Կցել»
- Մտապահեք այս երկու DNS գրառումները և շարունակեք կարդալ՝ հետագա քայլերով սրանք Ձեր դոմեյն ռեեստրավարի կայքում պահպանելու համար։
Գրառումները Ձեր Ucraft դոմեյն մենեջերում կհայտնվեն այսպես՝
Քայլ 2. Այժմ ուղեցույց՝ ըստ կայքերի: Օրինակ՝
GoDaddy-ում
- Մուտք գործեք Ձեր հաշիվ և Չհա՞ որՃ
- Ընտրեք դոմեյնի անունը՝ կարգավորումների Domain settings էջ գնալու համար
- Մի փոքր ներքևում գտեք Additional settings բաժինն ու ընտրեք Manage DNS
- DNS Management էջում Records բաժնի ներքևում սեղմեք Add
- Ընտրեք A տեսակըType ենթաբաժնում և ավելացրեք Ucraft-ի կողմից գեներացված երկու գրառումները, որ թողել էինք վերևում
- Վերադաձեք Ձեր կայքի Դոմեյն հավելված և սեղմեք «Ստուգել»
Google Domains ռեեստրում
- Մուտք գործեք Ձեր հաշիվ
- Սեղմեք My Services պատուհանին
- Manage my services բաժնում գտեք Manage services ենթաբաժինը
- Գնացեք Domain overview բաժին և սեղմեք Domain Administration
- Ընտրեք այդ դոմեյնը, որ օգտագործում եք G Suite- համար
- Սեղմեք պատուհանին DNS և ընտրեք DNS Records
- Ընտրեք Add a new record
- Բացվող մենյուից ընտրեք A տարբերակը և ավելացրեք Ucraft-ի կողմից գեներացված երկու A գրանցումները
- Ավարտելու համար սեղմեք Finish
- Վերադաձեք Ձեր կայքի Դոմեյն հավելված և սեղմեք «Ստուգել»
Namecheap-ում
- Մուտք գործեք Ձեր հաշիվ
- Ձախ կողմում գտնվող մենյուից ընտրեք Domain list ցանկը
- Սեղմեք Manage Ձեր Դոմեյնի կողքին
- Գնացեք դեպքի Advanced DNS պատուհանն ու ընտրեք Add new record՝ Host records բաժնից
- Բացվող մենյուից ընտրեք A տարբերակը և ավելացրեք Ucraft-ի կողմից գեներացված երկու A գրանցումները
- Յուրաքանչյուր փոփոխություն մուտքագրելուց հետո սեղմեք Save՝պահպանելու համար
- Վերադաձեք Ձեր կայքի Դոմեյն հավելված և սեղմեք «Ստուգել»
Cloudflare-ում
Կարող եք աչքի ացկացնել այս ուղեցույցը, որ մանրամասն կբացատրի Cloudflrae-ի միջոցով դոմեյն կցելու քայլերը։
Քայլ 3. Այժմ պետք է պարզապես սպասել, մինչ DNS տարածումն ակտիվանա։ Սովորաբար դա տևում է մի քանի րոպե, բայց կարող է ձգվել մինչև 72 ժամ՝ կախված դոմեյն ռեեստրավարի աշխատանքից։
Կարող եք Ձեր դոմեյնի կարգավիճակը ստուգել այստեղ։
Չգիտե՞ք՝ ինչպես ակտիվացնել գրառումները։
Դոմեյն կցելու պրոցեսը կարող է տարբերվել՝ կախված դոմեյն ռեեստրավարից։ Մենք ներկայացրինք հիմնական քայլեր՝ GoDaddy, Namecheap և Google-ում դոմեյն կցելու համար։ Եթե, այնուամենայնիվ, վստահ չեք՝ ինչպես ակտիվացնել կարգավորումները՝ դիմեք ռեեստրավարի սպասարկման կենտրոն՝ ավելի մանրամասն ուղղորդման համար։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.