Այժմ արդեն Ձեր հաճախորդները կարող են մուտք գործել Ucraft-յան կայք սոցիալական տարբեր պալտֆորմերի հաշիվներով։ Կարող եք ինտեգրել Google-ի, Facebook-ի և VK-ի OAuth (Open Authorization) հաշիվների համակարգեր։
Պարզապես հետևեք մեր ուղեցույցին և կհամոզվեք, որ ինտեգրումը կտևի ոչ ավել քան 15 րոպե:
Google OAuth
- Անցեք Google-ի այս հղմամբ․ https://console.developers.google.com/flows/enableapi?apiid=fitness
- Սկսելու համար սեղմեք Create a Project, այնուհետև՝ Continue ։ Եթե մինչ այս չեք աշխատել հարթակում, ապա կարիք կլինի բաժնում ծանոթանալ օգտագործման կանոններին
- Սեղմեք Go to Credentials կոճակը
- Ընտրեք Fitness API առաջին մենյուից, Web Browser (Javascript) ՝ երկրորդից։ Այնուհետև սեղմեք User data
- Ձեր առջև կբացվի զգուշացման պատուհան: Ընտրեք Set up Consent Screen
- Այժմ Դուք կտեղափոխվեք մեկ այլ էջ։ Թողեք ամեն ինչ ինչպես որ կա և ավելացրեք Ձեր հայցի անունը, ձեր դոմեյնի անունը Authorized domains դաշտում։ Չմոռանաք պահպանել փոփոխությունները
- Ձեր առջև կբացվի մեկ այլ պատուհան։ Սեղմեք Create Credential կոճակին ապա ընտրեք OAuth Client ID
- Application type հատվածում ընտրեք Web application ։ Մուտքագրեք ձեր կայքի դոմեյնը Authorized JavaScript origins դաշտում
- Այժմ անհրաժեշտ է ավելացնել Ձեր կայքին կապվող հասցեն, որպեսզի ունենա հետևյալ կառուցվածքը՝ https://domain/socialAuth.php (domain-ի փոպարեն ավելացրեք Ձեր կայքի դոմեյնը)
- Սեղմեք Create կոճակը
- Կբացվի պատուհան, որտեղ կգտնեք App ID և App Secret կոդերը
- Գնացեք Դեշբորդ > Ինտեգրացիաներ > Սոցցանցերի հաշիվ > Google > և մուտքագրեք երկու կոդերը համապատասխան դաշտերում
- Սեղմեք Connect։
Ահա և վերջ։ Եթե ճշտգրտորեն հետևել եք բոլոր քայլերի, ապա Ձեր հաճախորդները կկարողանան Google-ի միջոցով մուտք գործել իրենց հաշիվ։
Facebook OAuth
- Անցեք https://developers.facebook.com/docs/apps հղմամբ և մուտք գործեք Facebook-ի Ձեր հաշիվ։
- Տեղափոխվեք My Apps բաժին և ընտրեք Create app
- Ստեղծելու համար մուտքագրեք անունը Display Name դաշտում և սեղմեք Create App ID կոճակը՝ կոդ գեներացնելու համար
- Ցանկից ընտրեք Facebook Login տարբերակը և սեղմեք Set Up՝ կցելու համար
- Ձախ վահանակի վրա գտեք և սեղմեք Settings > Basic
- App domains դաշտում մուտքագրեք Ձերկայքի դոմեյնը և սեղմեք Save Changes՝ պահպանելու համար
- Կրկին ձախ վահանակի վրա սեղմեք Facebook Login, այնուհետև՝ Settings
- ValidOAuth Redirect URLs դաշտում մուտքագրեք եր կայքի հասցեն հետևյալ ձևով․ https://domain/socialAuth.php (domain-ի փոխարեն կլինի կայքի դոմեյնը)
- Պահպանելուց հետո վերադարջեք կարգավորումների բաժին > Basic և կգտնեք App ID և App Secret կոդերը
- Վերադառնալով կայք Դեշբորդից անցեք Ինտեգրացիաներ հավելված > Սոցցանցերի հաշիվ > Facebook և ավելացրեք վերը նշված երկու կոդերը համապատասխան դաշտերում
- Սեղմեք Connect։
Այժմ արդեն ավելացավ Facebook մուտքի հնարավորությունը։ Կարող եք այն ստուգել Օգտատիրոջ հաշիվ էլեմենտի միջոցով։
VK OAuth
- Մուտք գործեք Ձեր VK հաշիվ
- Անցեք https://vk.com/apps?act=manage հղմամբ և սեղմեք Create App կոճակը
- Մուտքագրեք անունը Title դաշտում, ընտրեք Website և գրեք Ձեր կայքի դոմեյնը Website address և Base domain դաշտերում
- Անցեք կարգավորումների բաժին և դաշտում մուտքագրեք եր կայքի հասցեն հետևյալ ձևով․ https://domain/socialAuth.php (domain-ի փոխարեն կլինի կայքի դոմեյնը) և պահպանեք փոփոխությունները
- Վերադարձեք Settings > Basic ենթաբաժին և կգտնեք App ID և App Secret կոդերը
- Վերադառնալով կայք Դեշբորդից անցեք Ինտեգրացիաներ հավելված > Սոցցանցերի հաշիվ > Facebook և ավելացրեք վերը նշված երկու կոդերը համապատասխան դաշտերում
- Սեղմեք Connect։
Կցված է նաև VK հաշիվ մուտք գործելու հնարավորությունը։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.