Ստեղծեք Property Google Analytics-ի Ձեր հաշվում
Եթե դեռևս չունեք, ապա սկզբում անհրաժեշտ կլինի ստեղծել Property Google Analytics-ում: Յուրաքանչյուր հաշվում կարող է լինել մինչև 50 Property:
- Մուտք գործեք Google Analytics
- Սեղմեք Admin կոճակը ներքևի ձախ անկյունում և Account սյունակից ընտրեք այն հաշիվը, որի վրա ցանկանում եք աշխատել:
- Property սյունակի վրա ընտրեք + Create Property կոճակը: Նկատի առեք, որ հարկավոր է ունենալ հաշվի խմբագրման հասանելիություն, այլապես անհնար կլինի տեսնել կամ ընտրել այդ տարբերակը:
- Ընտրեք կայքը կամ բջջային հավելվածը
- Եթե ընտրել եք բջջային հավելվածը, ապա Tracking menu ենթամենյուից ընտրեք Firebase տարբերակը։ Այնուհետև մենյուից ընտրեք համապատասխան հավելվածը և սեղմեք Connect app։
- Մուտքագրեք կայքի կամ հավելվածի անունը համապատասխան դաշտում։ Եթե պատրաստվում եք կցել մեկից ավել կայք, ապա փորձեք ունենալ հնարավորինս լավ բնորոշիչ՝ հետագայում ավելի համակարգված ցանկ ունենալու համար։
- Կայքն ընտրելու դեպքում մուտքագրեք կայքի հասցեն (URL)։ Համոզվեք, որ կայքի հասցեն ճիշտ է մուտքագրված, այլապես գրանցումը հաջող չի լինի։ Ըստ ստանդարտի՝ (https:// or https://) և կայքի դոմեյնը՝ առանց որևէ այլ նիշի (www.yourdomain.com)։
- Այնուհետև նշեք Industry Category և Reporting Time Zone տվյալներ համապատասխան դաշտերում։
Նկատի ունեցեք, որ ընտրված ժամային գոտուց կախված՝ կարող են փոխվել տվյալները Ձեր հաշվետվություններում։ Այպես․ եթե, օրինակ՝ ընտրեք ԱՄՆ-ը, ապա օրը կհաշվարկվի ըստ նշված ժամային գոտու՝ անկախ գործողությունների կատարման վայրից։ Ավելին, ժամային գոտի կարող է ավտոմատ համապատախանեցվել, եթե արդեն իսկ ունեք ակտիվ հաշիվ Google Ads-ում։
Հաջորդիվ՝ Get Tracking ID սեղմելուց հետո կստեղծվի Property-ն։
Գտեք Ձեր Google Analytics ID-ն
Եթե արդեն ունեք ստեղծած Property , պետք է պարզապես հերթականությամբ անցնել Admin → select an account from the Account column → select a property from the Property column → Tracking Info → Tracking Code։ Տաբերակիչը՝ Google Analytics ID-ն կհայտվնի էջի վերևի մասում։
Global Site Tag
Global Site Tag-ը (gtag.js), ծրագրավորման մի քանի տողից է բաղկացած, որոնք կարիք կլինի տեղադրել (Paste) լայքի յուրաքանչյուր էջում, կամ այն մեկում, որը ցանկանում եք տեսնել արդյունքներում։
- Եթե ցանկանում եք, որ կայքի բոլոր էջերի արդյունքները հայտնվեն, ապա գնացեք կայքի Խմբագրման ռեժիմ → Դեշբորդ → Կայքի Կարգավորումներ հավելված → Կոդի Ներդրում բաժին → մուտքագրեք Global Site Tag (gtag.js) tracking կոդը <head> Թեգից հետո դաշտում։
- Եթե ցանկանում եք, որ որոշակի էջեր մուտքագրվեն, կարող եք օգտվել մեր HTML կոդ էլեմենտից։ Պարզապես այն գտեք ձախ վահանակի վրա, բերեք խմբագրման դաշտ՝ որևէ անհրաժեշտ էջում, և տեղադրեք Global Site Tag (gtag.js) tracking կոդը։
Ահա և վե՜րջ։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.