UserVoice-ը հնարավորություն է տալիս վաճառքի, աջակցման և ներքին թիմերի միջոցով տեղեկատվություն հավաքել օգտատերերի արձագանքների վերաբերյալ:
Այժմ քայլ առ քայլ կներկայացնենք, թե ինչպես կարելի է ինտեգրել UserVoice-ը:
UserVoice-ն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք շուտով կներկայացնենք՝
- SmartVote
- NPS
- User Traits
Քայլ առաջին: Ներքևի ձախ անկյունից ընտրեք վիդջեթները:
Քայլ երկրորդ: Հարմարեցրեք վիդջեթի դիզայնը:
- Վիդջեթը բացելու պատկերակի դիրքը
- Գույնը
- Պատկերակի գույնը
Քայլ երրորդ: Ընտրեք վիդջեթի տեսակը,
SmartVote
SmartVote վիդջեթն օգտատերերին առաջարկում է երկու տարբերակ և խնդրում է նրանց ընտրել դրանցից մեկը։ Երբ օգտատերն ընտրում է դրանցից մեկը, նա կարող է կամ ընտրել այն կամ ընտրել և բաժանորդագրվել թարմացումներին։ Ուսումնասիրեք այս հոդվածը՝ SmartVote Poll-ի մասին ավելին իմանալու համար։
NPS Widget
Օգտատիրոջը տրվում է հետևյալ հարցը՝ “How likely would you be to recommend {կազմակերպության անունը} to a friend or colleague?։ Այսինքն՝ հարց այն մասին, թե որքան հակված են նրանք տվյալ կազմակերպությունը խորհուրդ տալ իրենց ընկերներին կամ կոլեգաներին։ Նրանք կարող են ընտրել 0—10 բալային համակարգից։
Հիշեք։ NPS հարցը չի կարող հարմարեցվել, քանի գնահատումն ու զեկուցումը հիմված են հատուկ հարց ու պատասխանի վրա։ Այնուամենայնիվ, Դուք կարող եք փոխել ձեր կազմակերպության անունը՝ մուտք գործելով Settings → Account and Billing → "Organizations Name and Website"։
User Traits
Կարող եք ճանաչել ձեր օգտատերերին, անգամ եթե նրանք ֆիդբեք չեն ուղարկում։ Բացի այդ, կարող եք նաև սահմանել օգտատիրոջը բնորոշ վարքագիծը, որը թույլ կտա վերլուծել օգտատիրոջ գոհունակության աստիճանը, հաշվի կողմից աջակցության և ֆիդբեքի վերաբերյալ հարցումները և այլն։ UserVoice-ի այս հոդվածը կբացատրի ձեզ այդ ամենի մանրամասները։
Եվ վերջապես քայլ չորրորդ։ Վիդջեթի կոդը ձեր կայքին ավելացնելու համար պետք է՝
- Սեղմել ներքևի ձախ անկյունի պատկերակը
- Մենյուից ընտրել "Widgets"
- Պատճենել հրահանգների երկրորդ քայլում նշված կոդը
4. Ձեր Ucraft կայքի դեշբորդից գնացեք ինտեգրացիաներ, տեղադրեք կոդը համապատասխան դաշտում և միացրեք։
Եթե ցանկանում եք ավելին իմանալ UserVoice հարթակի մասին, ապա այցելեք այստեղ։
Հարցերի դեպքում դիմեք մեզ լայվ չաթի օգնությամբ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.