Եկեք ծանոթանանք HubSpot հարթակին, որը շուկայավարման և վաճառքի համար ծրագրային, մարքեթինգային գործիք է։ Այն թույլ է տալիս վերահսկել կապը Ձեր հաճախորդների հետ՝
մարքեթինգի, վաճառքի, հաճախորդների սպասարկման, CRM և այլ գործիքների միջոցով։
Սկսելու համար գնացեք HubSpot, իջեք մի փոքր ներքև և Service Hub պատուհանի ներքևում սեղմեք Get Started կոճակը, այնուհետև՝ Get Started Free. Ձեր հաշիվը ստեղծելուց հետո հաստատեք այն։ Հաստատումից հետո ստեղծեք գաղտնաբառ և հետևեք հրահանգներին՝ Ձեր և կազմակերպության մասին անհրաժեշտ տվյալները լրացնելու համար։
Ավարտեցի՞ք։ Այժմ սեղմեք Finish Sign Up և կտեղափոխվեք հաշվի կարգավորումների հաջորդ փուլ։ Այստեղ վերևի մենյուից ընտրեք Conversations → Chatflows։
Այնուհետև սեղմեք Create Chatflow → Website → Add Live Chat։
- Այժմ կարող եք ձևավորել չատը, ստեղծել ողջունող նամակ և այլն։
- Սեղմեք Next և անցեք տեսանելիության (Availability) կարգավորումների դաշտ, որը կներառի Ձեր աշխատանքային ժամերը, թիմի հասանելիությունը։
- Նախադիտման Preview կոճակին սեղմելով կարող եք տեսնել, թե չատն ինչ տեսք ունի հաճախորդների համար։ Շարունակեք՝ Install Code բաժին։
Չատը կայքում ավելացնելու տարբերակներից մեկում կարող եք տրված կոդը տեղադրել Ucraft-յան կայքում. խմբագրման ռեժիմում անցեք Դեշբորդ → Կայքի կարգավորումներ հավելված → Կոդի ներդնում։
Կարող եք նաև օգտագործել Ինտեգրացիաներ հավելվածը։ HubSpot-ում Ձեր հաշվի կարգավորումների պատուհանում կարող եք տեսնել Hub ID-ն։
Վերադարձեք Ucraft-յան կայքի խմբագրման ռեժիմ, Դեշբորդ→ Իտեգրացիաներ հավելված → HubSpot → տեղադրեք Ձեր Hub ID-ն համապատասխան դաշտում → Միացնել։
Ունե՞ք այլ հարցեր HubSpot-ի հետ կապված, դիմեք HubSpot աջակցման թիմին՝ մանրամասն ուղորդման համար։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.