Երբևէ ստեղծե՞լ եք հաշիվ Ձեր կայքում և Ձեզ խնդրե՞լ են ստուգել էլ. փոստի հասցեն, սեղմել ընկերության կողմից ուղարկված վավերացման հղումը՝ Ձեր հաշիվն ակտիվացնելու համար: Դա նվազեցնում է սպամ հաշիվների քանակը: Ucraft-ը մտածել է մի խելացի լուծում և ստեղծել հաճախորդներ հավելվածը:
Եթե Դուք ունեք ընկերություն, որը գործ ունի հաճախորդներին առնչվող տվյալների հետ, ապա պետք է վավերացնեք էլ. փոստի հասցեները՝ նախքան անձնական տվյալներ ուղարկելը: Այս գործընթացը շատ պարզ է: Երբ հաճախորդը գրանցվում է, Դուք ուղարկում եք էլ. նամակ, որն ունի վավերացման հղում: Հաճախորդը հետևում է հղմանը, մուտքագրում որոշակի տվյալներ, որը գաղտնի է մնալու, և ամեն ինչ պատրաստ է: Դա անելու համար Ձեր դեշբորդից գնացեք հաճախորդներ հավելված, ընտրեք օգտատիրոջը և գնացեք օգտատիրոջ գրանցման տվյալների կարգավորումներ՝ կարգավիճակը ակտիվ դարձնելու համար: Սա համակարգին թույլ կտա վավերացման նամակներն ուղարկել ճիշտ հասցեներով:
*Օգտատերը ստանում է ծանուցում այն մասին, որ իր հաշիվը կվավերացվի 24 ժամվա ընթացքում, երբ ինքը մուտք գործի Ձեր խանութ։
Օգտակար խորհուրդներ
- Եթե Ձեր բիզնեսն ունի վեբկայք, ապա հավանաբար բախվել եք հաճախորդներին հազարավոր նամակներ ուղարկելու խնդրին։ Դրա համար Ucraft-ն առաջարկում է ինտեգրել Mandrill։
- Նախքան Հաճախորդներ հավելվածի գործառույթներն ուսումնասիրելը, խորհուրդ ենք տալիս կարդալ Օգտատիրոջ հաշիվ էլեմենտի մասին՝ իմանալու, թե ինչպես է այն աշխատում։
Նկարագիր
Այժմ եկեք ուսումնասիրենք Հաճախորդներ հավելվածը: Հավելվածի առաջին բաժնում օգտատերերն են, Դուք կարող եք գտնել Ձեր կայքի օգտատերերի բոլոր տվյալները՝ կարգավիճակ, ավատար, ID, անուն, ազգանուն, էլ. փոստի հասցե, վերջին մուտքի ամսաթիվ, գրանցման ամսաթիվ: Դրանք կարող եք խմբագրել համապատասխան նշանի օգնությամբ, որը գտնվում է աղբարկղի մոտ։
Որոնման դաշտի օգնությամբ կարող եք հեշտությամբ գտնել կուպոնները, հաճախորդներին և այլն։ Նաև կարող եք փոփոխել մեկ էջում ցուցադրվող առարկաները՝ 10-ից 100։
Մյուս բաժինը խմբերն է: Հաճախորդների խմբերը օգտատերերի խումբ է, որոնք ունեն նույնատիպ թույլտվություններ: Դա պիտակի մի տեսակ է, ըստ որի կարող եք խմբավորել Ձեր հաճախորդներին՝
- Բոլոր
- Գրանցված
- VIP
- Կրկնվող հաճախորդ
- Ընկերներ, ընտանիք և այլն
Ինչպե՞ս ստեղծել հաճախորդների խումբ
Գնացեք Հաճախորդներ հավելված→խմբեր→ "+ ավելացնել խմբեր"։
Ինչպե՞ս հաճախորդին ավելացնել խմբում
Ավտոմատ կերպով բոլոր հաճախորդները գնում են «բոլոր խմբերը» խումբ, ինչը նշանակում է, որ նրանք չունեն որևէ խումբ: Այս հաճախորդներն ունեն կամ «գրանցված» կամ «ոչ ակտիվ» կարգավիճակ: Հաճախորդներին խմբում ընդգրկելու համար գնացեք օգտատերեր բաժին, գտեք հաճախորդին, սեղմեք անվան վրա, ընտրեք անհրաժեշտ խումբը և պահպանեք փոփոխությունները:
Ինչպե՞ս խմբին տրամադրել կտրոն
Կարող եք կտրոն տրամադրել անհատական խմբին՝ սեղմելով «խմբագել» և ընտրել համապատասխան կտրոնը։
Այժմ անցնենք կտրոններին:
Ձեր օնլայն խանութի հաճախորդներին զեղչեր և կտրոններ տրամադրելը կարող է հզոր զենք լինել հավատարիմ հաճախորդներ ունենալու հարցում: Կարող եք կտրոններ ստեղծել՝ այս բաժնի վերևի աջ անկյունից պարզապես սեղմելով ավելացնել կոճակը: Սկզբում ընտրեք Ձեր կտրոնի անունը, ապա կոդ դրեք և ընտրեք կտրոնի տեսակը՝ հաստատուն գին կամ տոկոս: Դուք կարող եք նաև սահմանել չափը, ընտրել խումբը և ամեն ինչ պատրաստ է: Հետագայում Ձեր կայքի օգտատերերը կկարողանան այդ կոդերն օգտագործել չեքաութի ընթացքում:
«Իմ հաշիվը»
Եթե հաճախորդը գրանցվել է Ձեր խանութում, ապա Դուք պետք է հաստատեք նրա էլ. փոստի հասցեն։ Նամակը և հաստատման հղումը անմիջապես կուղարկվեն, երբ նրա կարգավիճակը հավելվածում փոխեք ակտիվի։
Իր հաշվում հաճախորդը կարող է կարգավորել իր գաղտնաբառը և այլ տվյալներ։
Եթե էլի հարցեր կան, ապա դիմեք մեզ ներքևի աջ անկյունի չաթ բոքսի միջոցով, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.