Մեր Pro Website, Pro Shop և Unlimited բաժանորդներն այժմ հնարավորություն ունեն ստեղծել/կցել հաճախորդների խումբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ հավատարիմ լինելու համար կամ նրանց տրամադրել զեղչեր, կտրոններ և այլն:
Պարզապես պետք է համապատասխան էլեմենտը քաշել և գցել համապատասխան դաշտում:
Օգտատերերը կլրացնեն գրանցման ձևանմուշը և կկարողանան միանալ:
Որտեղի՞ց գտնել մեր օգտատերերի տրամադրած տվյալները:
Մենք հատուկ ստեղծել ենք հաճախորդներ հավելվածը, որը հասանելի է Ձեր դեշբորդից:
Այն բաղկացած է 3 բաժիններից՝
- Օգտատերեր
- Խմբեր
- Կտրոններ
Օգտատերեր. այստեղ Դուք կարող եք գտնել ողջ տեղեկությունը՝ կարգավիճակ, ID, ավատար, անուն, ազգանուն, օգտատեր, էլ. փոստ, վերջին մուտքի ամսաթիվ, գրանցման ամսաթիվ:
Խմբեր. այստեղ կգտնեք Ձեր կողմից ստեղծված բոլոր խմբերը:
Կտրոններ. այս բաժնից կարող եք կտրոններ տրամադրել՝ նշելով անունը, կոդը, կտրոնի տեսակը, չափը:
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտը, ապա կարող եք ջնջել այն։
Եթե էլի հարցեր ունեք, ապա մենք սիրով կօգնենք Ձեզ, պարզապես մի վարանեք կապվել մեզ հետ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.