Արդեն ստեղծել եք Ձեր Ucraft վեբկայքը, միացրել Ձեր ցանկացած դոմեյնը և այն ունի մեկ լեզու՞: Հիանալի է: Բայց ի՞նչ կասեք միջազգային դառնալու և նոր լեզուներ ավելացնելու մասին: Հենց այստեղ Ձեզ օգնության կգա լեզուներ հավելվածը:
Վեբկայքին տարբեր լեզուներ ավելացնելուց հետո կարևոր է կայքի կոնտենտը համապատասխանեցնել այդ լեզուներին: Կայքին երկրորդ լեզու ավելացնելուց հետո հասցեագոտում դոմեյնի անվան մեջ կնկատեք կարճ կոդը: Օրինակ, եթե կայքի հիմնական լեզուն անգլերենն է, և ցանկանում եք ավելացնել իսպաներեն, Ձեր կայքի իսպաներեն տարբերակի URL-ը կունենա /es (Իսպանիա) կոդը՝ www.example.com/es:
Բայց սպասեք, սա դեռ վերջը չէ: Դոմեյն հավելվածը կօգնի Ձեզ լեզու ավելացնելու մեկ այլ տարբերակի հարցում:
Այլ կերպ ասած, Ձեր www.example.com դոմեյնը միացնում եք Ձեր կայքի հիմնական լեզվին:
Իսկ www.example.es-ը կմիանա իսպաներեն տարբերակին:
Նաև կարող եք փոխել հղման կարճ կոդը, որը երևում է լեզուն փոխելուց հետո նույն դոմեյնի տակ։ Օրինակ՝ եթե ունեք անգլերեն ու ռուսերեն լեզուներով կայք (իսկ նրանց դոմեյններն այս տեսքն ունեն՝ example.com, example.com/ru), կարող եք “ru” կոդը փոխարինել “rus”, “russia”-ով կամ այն անունով։
Հիշեք՝
- Յուրաքանչյուր դոմեյն կարող է կցվել միայն մեկ լեզվի
- Եթե դոմեյնը կցված չէ որևէ լեզվի, այն կբեռնի լեզվի սվիչերի ցանկացած լեզու, բացի նրանից, որն արդեն կցված է: Օրինակ՝ մենք ունենք 3 լեզու՝ անգլերեն (հիմնական), իսպաներեն, ռուսերեն և 2 դոմեյն՝ example.com և example.es (որտեղ .com -ը կցված է անգլերենին, իսկ .es -ը՝ ոչ մի լեզվի): Եթե կայքի այցելուն փոխում է կայքի լեզուն ռուսերենի/իսպաներենի, նրա մոտ կբացվի example.es/ru կամ example.es/es: Եվ եթե միայն նա փոխի լեզուն անգլերենի, այդ ժամանակ կլինի example.com տարբերակը:
- Երբ «երկլեզու դոմեյն» ֆունկցիան ակտիվ է, հիմնական դոմեյնի աստղի նշանն անհետանում է: Այդ պահից հիմնական դոմեյնն այն է, որը միացված է հիմնական լեզվին:
- Եթե հիմնական լեզվին կցված դոմեյնը ջնջվում է, լեզուն տանում է 404 error էջ:
- Եթե դոմեյնը (ոչ Default) հեռացվում է, այն հասանելի է դառնում միայն սկզբնական Ucraft ենթադոմեյնի միջոցով:
Եթե այլ հարցեր ունեք, ապա դիմեք մեր աջակցման թիմին ներքևի աջ անկյունի չաթի կոճակի միջոցով, և մեր մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.