Բոլորս էլ գիտենք, որ համացանցը միավորում է ողջ աշխարհը, և Ձեր կայքի այցելուները կարող են լինել տարբեր երկրներից և տարբեր մշակույթներից: Օգտատերերի հետաքրքրությունները և ճաշակները տարբերվում են կապված տարբեր արտաքին գործոնների հետ՝ կրոն, անհատականություն և այլն:
Մենք բոլորս մարդիկ ենք, որոնցից յուրաքանչյուրն ունի իր ուրույն ապրելակերպը: Կան բաներ, որոնք թույլատրվում են մի երկրում, սակայն արգելվում մեկ այլ երկրում:
Այդ պատճառով մենք ստեղծել ենք տարածաշրջանի սվիչեր, որը կօգնի ֆիլտրել կայքի կոնտենտը:
Բացի այդ, օնլայն խանութ ստեղծելիս տարածաշրջանի սվիչերը պարտադիր երևույթ է:
Անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ, թե որտեղից է գալիս թրաֆիքը:
Այս էլեմնտը հեշտացնում է ամեն ինչ: Պարզապես պետք է այն քաշել և գցել անհրաժեշտ դաշտում:
Ձեր կայքի օգտատերերի առաջ կբացվի փոփ-ափ պատուհան, որտեղից նրանք կկարողանան ընտրել այն տարածաշրջանը, որը ցանկանում են:
Այն կարող եք հարմարեցնել Ձեր նախընտրություններին: Կարող եք փոխել էլեմենտի ոճը, տեսանելիությունը և այլն:
Ինչպես բոլոր էլեմենտների դեպքում, այստեղ էլ կարող եք փոխել տառատեսակը, ուղղությունը, մոբայլ/դեսքթոփ սարքավորումների համար տեսանելիությունը, գույները և շատ ավելին:
Այսքանը: Եթե ունեք ավելի շատ հարցեր, ապա մենք սիրով կօգնենք Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.