Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու է Ձեր կայքում անհրաժեշտ ունենալ տարբեր ձևանմուշներ: Պատասխանը շատ պարզ է: Յուրաքանրչյուր կայքում կարևոր է, թե ինչպես է այն կապ պահում իր հաճախորդների հետ: JotForm-ը կօգնի Ձեզ ունենալ հարցում կատարելու, հյուրանոցում սենյակ վերցնելու, RSVP և այլ ձևանմուշներ: Այս կերպ կարող եք շատ արագ և անվճար ստեղծել որը որ ցանկանաք: Ավելին իմանալու համար կարող եք այցելել JotForm FAQ:
JotForm-ը Ձեր Ucraft վեբկայքին ինտեգրելու համար Դուք պետք է հաշիվ բացեք այնտեղ:
Նմուշներ ստեղծելու և ավելիի մասին իմանալու համար կարող եք դիտել այս կարճ հոլովակը:
Եվ եթե արդեն ստեղծել եք Ձեր առաջին ձևանմուշը, տեղադրել էլ. փոստի ազդանշանները, ապա ժամանակն է այն կցել Ձեր կայքին:
Քայլ 1
Պետք է տեղափոխվեք Ձեր Form Builder-ի ‘Publish’ պատուհան, ընտրեք Quick Share տարբերակը, ապա սեղմեք ‘Copy Link’ կոճակը:
Քայլ 2
Դրանից հետո գնացեք Ձեր կայքի խմբագրման ռեժիմ, գտեք JotFrom էլեմենտը և քաշեք-գցեք այն Ձեր կայքի անհրաժեշտ հատվածում:
Քայլ 3
Ինչպես տեսնում եք, պետք է պարզապես տեղադրել URL-ը, և ձևանմուշը կհայտնվի Ձեր վեբկայքում:
Քայլ 4
Դուք նաև կարող եք փոխել ուղղությունը, իսկ էլեմենտը ջնջելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Քայլ 5
Շարունակեք նույն կերպ և վայելեք այս նոր հնարավորությունը:
Էլի՞ հարցեր կան: Մի հապաղեք դիմել մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.