Հրապարակման գործիքը կարող է շատ օգտակար լինել նրանց համար, ովքեր սիրում են էքսպերիմենտներ անել կայքի հետ, փորձարկել այն և ապա հրապարակել։
Ucraft-ի բոլոր գործառույթներից լիարժեք օգտվելու համար պետք է գնալ ձախ վահանկի Հրապարակում հավելված։
Այստեղ կգտնեք տվյալ վեբկայքի համար հասանելի դոմեյններն իրենց համապատասխան բովանդակությամբ։ Ձեր Ucraft ենթադոմեյնը միշտ կրում է կայքի ամենավերջին տարբերակը։ Երբ փոփոխություններ կատարեք կայքում, կտեսնեք նաև փոփոխություններ Ձեր ենթադոմեյնի տարբերակում (ex. v2.1), սակայն Ձեր ընտրած դոմեյնը կմնա v2.0։
Այդտեղ կտեսնեք Հրապարակել կոճակը, որը սեղմելիս v2.1 տարբերակը կհրապարակվի Ձեր ընտրած դոմեյնում, և կայքը կլինի ամենավերջին թարմացմամբ։ Այս գործողությունը նաև սերվերներից ամբողջությամբ հեռացում է Cache-ը՝ թարմացվելու նոր Դիզայնով և բովանդակությամբ:
*Խնդրում ենք հիշել, որ մենք մեր սերվերներում պահում ենք կոնտենտի մինչև 3 տարբերակ, ուստի օգտագործեք այն արդյունավետ։
*Խնդրում ենք նաև հիշել, որ խմբագրման ռեժիմում արված փոփոխություններն ավտոմատ հրապարակվում են, ինչը բավական օգտակար է փորձարկելիս (տեստ) և նախքան հրապարակելը։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.