Եթե ցանկանում եք ճանաչելի դարձնել Ձեր բիզնեսը, ապա Facebook-ը դրա արդյունավետ միջոցներից է: Բայց ինչպե՞ս եք պատրաստվում մարդկանց համար տեսանելի դարձնել Ձեր բիզնես էջը: Նախ և առաջ, անհրաժեշտ է սկսել ճիշտ եղանակով գովազդելուց:
Ինչպես Facebook-ում, այստեղ ևս այցելուները կարող են հավանել և տարածել էջը:
Ձեզ պարզապես անհրաժեշտ է քաշել և գցել էլեմենտը ցանկալի դաշտում և տեղադրել Ձեր ֆեյսբուքյան բիզնես էջի URL-ը:
Դրանից հետո գնացեք կայքի նախադիտման ռեժիմ և կտեսնեք, որ էլեմենտն արդեն իսկ աշխատում է:
Էլեմենտը կարող եք տեղադրել որտեղ ցանկանաք և անհրաժեշտ փոփոխությունները կարող եք անել սև շրջանակների օգնությամբ:
Իսկ խմբագրման կոճակով կարող եք էլեմենտը կարգավորել այնպես, ինչպես ցանկանաք:
Կարող եք փոփոխել նաև էլեմենտի ուղղությունն ու տեսանելիության կարգավորումները:
Այն որոշակի էլեմենտի հնարավորություն է տալիս հայտնվել դեսքթոփ կամ մոբայլ տարբերակներում կամ էլ ամենուր: Պարզապես սեղմեք տեսանելիության կարգավորումները և ներքևի մենյուից ընտրեք ցանկալի տարբերակը՝ ամբողջովին ղեկավարելու տեսանելիությունը:
Մի մոռացեք նաև գտնվելու վայրի տեսանելիության մասին: Ներառեք կամ բացառեք որոշ երկրներ կամ քաղաքներ կամ ընտրեք համապատասխան Custom IP-ին:
Էլեմենտը հեռացնելու համար սեղմեք աղբարկղի նշանի վրա:
Այսքանը: Մինչ Դուք սա կարդում եք, մեր էնտուզիաստ թիմն աշխատում է նոր էլեմենտների և գործառույթների բարելավման վրա:
Իմացեք, որ մենք միշտ հասանելի ենք: Սեղմեք ներքևի աջ անկյունի Չաթի կոճակը, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.