Օգնեք Ձեր օգտատերերին ավելի ճիշտ կողմնորոշվել կայքում՝ ավելացնելով մատչելի փոփ-ափ տեքստեր։ Այս հեդվածում մենք Ձեզ կպատմենք, թե ինչպես ստեղծել, խմբագրել և օգտագործել փոփափներ։
Հիշեցում․ Այս հավելվածը հասանելի է միայն վճարովի և Lifetime բաժանորդագրությունների համար։
Սկսելու համար Դեշբորդում գտեք և բացեք Փոփափ հավելվածը։ Այնտեղ դուք կարող եք ստեղծել անսահմանափակ քանակությամբ փոփ-ափ դաշտեր՝ սեղմելով Ստեղծել Փոփափ կոճակը, որից հետո հնարավորություն կունենաք փոխել դրա Վերնագիրն ու Ալիասը։
Սեղմելով «Ստեղծել»՝ կտեսնեք Ձեր կողմից ստեղծված փոփափերի ցանկը։ Դրանից հետո կարող եք կարգավորել, պատճենել, խմբագրել կամ ջնջել փոփափը, պարզապես սեղմելով աջ կողմում համապատասխան կոճակ։
Պատուհանի տեսքը խմբագրելու համար սեղմեք Բացել փոփափը կոճակը։
Կբացվի նոր դատարկ պատուհան։ Ավելացրեք ցանկացած էլեմենտ և սկսեք խմբագրել պատուհանը ինչպես կցանկանաք։ Կարող եք օգտագործել սև քոնթրոլլերները՝ պատուհանի կողմերում, որպեսզի կարգավորեք պատուհանի չափսը։
- Հաշվի առեք, որ «Օգտատիրոջ Հաշիվ» էլեմենտ ավելացնելու դեպքում, փոփոխությունները, որոնք դուք կատարեք էլեմենտի վրա՝ կանդրադառնան նաև փոփափի վրա։
Փոփափի կարգավորումները փոխելու համար պարզապես սեղմեք կարգավորումների պատկերի վրա՝ աջ վերին անկյունում։ Այստեղ դուք կարող եք կարգավորել Փոփափի ոճերը, Փոփափի շերտերը և Փոփափի ստվերները։
- Փոփափի ոճեր․ Կարգավորեք փոփափի դիրքը, անիմացիայի ոճը, ավելցրեք ֆոնի նկար և փոփոխեք փոփափի գույները։
- Փոփափի շերտեր․ Ավելացրեք ֆոն Ձեր փոփափում և փոխեք դրա նկարը, գույնը և աղոտության մակարդակը։
- Փոփափի ստվերներ։ Ստեղծեք ստվեր Ձեր փոփափի համար օգտագործելով «Ավելացնել ստվերներ» ֆունկցիան։ Փոփոխեք գույնը և կարգավորեք դիրքը, հեռավորությունը և աղոտության մակարդակը։
Կցել փոփ-ափը էլեմենտին
Կան որոշակի էլեմենտներ, որոնց կարող եք կցել Ձեր փոփափները։ ներառյալ
- Կոճակի էլեմենտ
- Լուսանկարի էլեմենտ
- Պատկեր
Երբ ավելացնեք այս էլեմենտներից մեկը Ձեր խմբագրման դաշտում, պարզապես սեղմեք դրա վրա ընտրեք՝ Խմբագրել Հղում → Փոփափ → Ընտրել Փոփափ։ Այնտեղից դուք կարող եք ընտրել, թե որ փոփափն եք ցանկանում կցել էլեմենտին։
Փոփափը ընտրելուց հետո, դուք կարող եք խմբագրել այն, սեղմելով «Բացել փոփափը»։
Ահա և վերջ։ Երբ վերջացնեք, պարզապես սեղմեք «Պահպանել» և կտեսնեք, թե ինչ տեսք ունի Փոփ-ափը՝ սեղմելով ձախ պանելում տեղակայված Նախադիտում կոճակը և սեղմելով էլեմենտի վրա, որին կցել եք պատուհանը։
Ակտիվացման կանոններ
Ակտիվացման կանոնների միջոցով կարող եք Ձեր փոփ-ափները ցուցադրել անմիջապես Ձեր կայքում:
Սկսեք էլ․ հասցեների հավաքագրման արշավ՝ փոփափ պատուհանում ավելացնելով ֆորմ կամ բաժանորդագրության էլեմենտները, տեղեկացրեք կայքի թարմացումների մասին կամ պարզապես ավելացրեք հաճելի ողջույնի հաղորդագրություն Ձեր այցելուների համար: Ամեն ինչ կախված է միայն Ձեր կրեատիվությունից։
Որպեսզի փոփ-ափ պատուհանը տեսանելի լինի Ձեր էջում, Դուք պետք է.
- Ընտրեք էջի կանոնները,
- Մուտքագրեք անհրաժեշտ էջի URL-ը,
- Սահմանեք հայտնվելու ժամանակը:
Էջի կանոններ.
Եկեք քննարկենք կանոնները, որոնք կարող եք սահմանել ձեր էջերի համար մեկ առ մեկ.
- Հանդիսանում է. Ձեր Փոփ-ափը կցուցադրվի միայն ընտրված էջում:
- Չի հանդիսանում. Փոփ-ափը կցուցադրվի բոլոր էջերում, բացի ընտրվածից:
- Սկսվում է. Պատուհանը կհայտնվի միայն այն էջերում, որոնց URL-ը սկսվում է ընտրված ալիասով,
օր. mysite.com/store/products/sale - Ավարտվում է. Պատուհանը կհայտնվի միայն այն էջերում, որոնք ավարտվում են ձեր նշած ալիասով,
օր. mysite.com/store/products/sale - Ներառում է. Փոփ-ափը տեսանելի կլինի Ձեր ավելացրած ալիասը պարունակող բոլոր էջերում:
օր. mysite.com/store/products/sale - Չի ներառում. Այն կթաքցվի ալիասը պարունակող էջերից:
Կանոնը սահմանելուց հետո անհրաժեշտ է մուտքագրել էջի Ալիասը: Եթե դժվաանում եք հստակ հիշել ալիասը՝ կարող եք այն գտնել Էջեր հավելվածում։ Պարզպես սեղմեք "Խմբագրել" անհրաժեշտ էջի համար և կտեսեք այն։
Հիշեք։ Ալիասը կարող է պարունակել միայն փոքրատառեր, թվեր և գծիկներ:
Համարյա ավարտեցինք: Մնում է միայն սահմանել էջը բացելուց հետո փոփ-ափի հայտնվելու ժամանակը։
Խնդրում ենք հիշել, որ կարող եք օգտագործել միայն բնական թվեր ՝ {1, 2, 3 ...}․
Վերջ։ (!) Դուք կարող եք միացնել կամ անջատել գործարկման պարամետրերը երբ ցանկանաք:
Հավելյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ լայվ չաթի միջոցով։ Մեր սպասարկման թիմն աշխատում է 24/7 ֆորմատով։
Comments
0 comments
Article is closed for comments.