Վաճառք սկսելուց առաջ հարկավոր կլինի ընտրել առաքման ձևերն ու ուղղությունները։
Ուղղությունները, որոնցիղ յուրաքանչյուրի համար կարող եք սահմանել առանձին առաքան տեսակ և գին, eCommerce հավելվածում կոչվում են առաքման գոտիներ (destination/shipping zones)։
- Գոտիները կարող են սահմանվել աշխարհի տարածաշրջաններով, երկրներով, նահանգներով և հստակեցվեն փոստային կոդերով, փոստային ինդեքսներով, քաղաքներով, քաղաքներով և փողոցներով:
Կարգավորուներն ակտիվացնելու համար գնացեք Դեշբորդ > eCommerce հավելված > Shipping & pickup > ընտրեք Zones ենթաբաժինը > ավելացրեք նոր գոտի սեղմելով + Add New Zone կոճակին։
Add country․ սահմանում է նոր գոտի պետության համար։ Կարող եք ընտրել երկիրը ցանկից և հաստատել այն սեղմելով Add countries կոճակը։
Add region. այստեղ կարող եք ընտրել տարածաշրջաններ, որոնք կարող են ներառել ի քանի պետություններ․ օրինակ՝ Հյուսիսային Ամերիկա, Աֆրիկա, և այլն։
Add state. սահմանում է գոտի որևէ վարչական միավորի, նահանգի համար։ Կարող եք ընտրել ցանկացած նահանգ ցանկից և հաստատել այն սեղմելով Add states կոճակը։ Եթե առաքումը նույնն է երկրի բոլոր նահանգների համար, ապա կարող եք բաց թողնել այս դաշտը։
Փոստային կամ ZIP կոդերը թույլ են տալիս նշել երկիր, քաղաք կամ փողոց՝ օգտագործելով փոտային կոդերը։ Փոփոխությունների հետո չմոռանաք պահպանել դրանք սեղելով Save.
Փոստային կոդերի հետ կարող եք նաև օգտագորխել սիվոլներ։ Օրինակ՝
- ? ընկալվում է որպես ցանկացած առանձին նիշ
- * ընկալվում է որպես ցանկացած նիշ, ներառյալ զրո նիշը։ Չմոռանաք, որ բաց թողնված տարածքը անտեսվելու է։
- _ ընկալվում է որպես բաց տարածք.
Գոտիների կարգավորումից հետո հարկավոր է ստեղծել առաքման տարբերակներ։ Դրա համար հարկավոր է վերադառնալ eCommerce հավելված > Shipping & Pickup։ Սկսելու համար սեղմեք + Add shipping կոճակին Shipping and delivery դաշտում։
Նկատի ունեցեք, որ Ձեզ համար արդեն առանձնացված կլինեն առաքան տարբերակներ ըստ Ձեր խանութի տարածաշրջանի։
Կարող եք ընտրել առաջարկված տարբերակը, ինչպես նաև ավելացնել նորը՝ սեղմելով Set up Other carriers:
Առաջարկված տարբերակն ակտիվացնելու համար սեղմեք Set Up և սահմանեք առաքման արժեքը։ Կարող եք ընտրել
- Ավտոմատ հաշվարկվող գներ՝ առաջարկված փոխադրողի կողմից
- Անվճար առաքում
- Ֆիքսված առաքման գին
- Տարբերվող առաքման գին
Ավարտելիս չմոռանաք պահպանել փոփոխությունները։
Առաքման տեղական ծառայություններ
Բացի առաջարկվող հիմնական տարբերակից, խանութում հնարավոր է ավելացնել նաև առաքման տեղական և միջազգային այլ ծառայություններ։
ՀայՓոստ
Ինչպես նկատեցիք, հիմնական ծառայությունը, որ մենք առաջարկում ենք ՀայՓոստն է։ Այն հնարավորություն է տալիս առաքել ծանոցներ Հայաստանում և աշխարհի շուրջ 200 երկիր։ Ծառայությունն իրականացվում է միջազգային EMS (Express Mail Service) փոխադրողի հետ համատեղ։ Փոստային հաշվիչը կօգնի հաշվակել ծանրոցների ուղարկման հավանական արժեքը և ըստ այդմ սահմանել նաև առաքման արժեքը։
Pony Express
Ծառայությունը կատարում է ծարոցների առաքում մոտ 224 երկիր և էքսպրեսս առաքում ԱՊՀ և Մերձբալթյան երկրներում։ Կայքում կգտնեք առաքման երեք տարբերակ․ Էքսպրես, Էկոնոմ և Միջազգային։ Պայմաններին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ հայտը լրացնելուց հետո կամ պարզապես հեռախոսազանգի միջոցով։
BLS (Barekam logistic service)
Առաքման այս ծառայությունն իրականացնում է փոխադրումներ ՌԴ, Լեհաստան, Գերմանիա և Ֆրանսիա։ Հայաստանի տարածքում պատվերների առաքման համար այս տարբերակն օգտագործել խորհուրդ չի տրվում։ Օնլայն հաշվիչը կօգնի հաշվարկել առաքման գինը, ինչպես նաև կարող եք գտնել ինֆորմացիա նշված ուղղություններով փոխադրումների ստանդարտների մասին։
Onex ընկերությունն իրականացնում է փոխադրումներ ՌԴ և ԱՄՆ։ Կայքում նշված ֆիքսված սականգներից բացի այլ մանրամասներ իմանալու համար կարող եք ուղարկել հարցում։
- Նկատի ունեցեք, որ կան արգելված ապրաքներ և յուրաքանչյուր փոխադրող կայքում կարող եք գտնել համապատսխան ապրանքների ցանկը։
- Հայաստանի տարածքում, բացի նշված ծառայություններից, կարող եք ընտրել նաև Ձեր փոխարեն առաքումն իրականացնող մեկ այլ ընկերություն։
Ինչպես գիտեք, կարող եք ավելացնել նաև միջազգային բեռնափոխադրողների ծառայություններ, ինչպիսիք են DHL, FedEx։ Փոստային հասանելի այլ ծառայութնունների մեջ են մտնում նաև UPS, USPS, Royal Mail, Australia Post, EMS Russian Post, Canada Post, Brasil Correios ընկերությունները։
Գոտիներ առաքման տարբերակների համար
Խանութում ավելացված վաճառքի գոտիների համար հնարավոր է սահմանել առաքման տարբերակներ։
Գնացեք eCommerce հավելված > Shipping & Pickup > ընտրեք առաքման ծառայությունը > սեղմեք Add Shipping և երրորդ քայլում ստեղծված առաքման համար ընտրեք գոտի Shipping Region բացվող մենյուից։ Չմոռանաք սեղմել Save պահպանելու համար։
Անվճար առաքում
Երբեմն հաճախորդները թողնում են քիրենց պարնաքներով լի զամբյուղը առաքման լրացուցիչ վճարի պատճառով։ Ավճար առաքման տարբերակը միանշանակ կխթանի Ձեր խանութի վաճառքը։ Ահա մի քանի քայլ այն ակտիվացնելու համար։
Անվճար առաքում բոլոր պատվերների համար
Ֆիսքված անվճար առաքում ակտիվացնելու համար հարկավոր է
- գնալ eCommerce հավելված > Shipping and Pickup
- սեղմել + Add Shipping և ընտրել ծառայությունը
- ընտրել Set up Free Shipping
- ծառայության համար մուտքագրել անուն, որը հաճախորդները կտեսնես գնամ ժամանակ, Checkout պատուհանին
- նշել առաքման ժամանակ Delivery Speed դաշտում, որը ցույց կտա առաքման համար պահանջվող աշխատանքային օրերի քանակը։ Դաշտը պարտադիր չէ, սակայն ցանկալի է լրացնել՝ հաճախորդների առաման մասին պատշաճ տեղեկություն տալու համար
- նշել պետություն, տարածք, որտեղ իրականացնելու եք անվճար առաքում։ Պարզապես սեղմեք Set Shipping Region և ենթաենյուից ընտրեք անհրաժեշտ տաբերակը
- սեղմեք Save փոփոխությունները պահպանելու համար
Անվճար առաքում ըստ ապրանքների քանակի, արժեքի կամ քաշի
Այս տարբերակում, որտեղ որոշակի լիմիտ անցնելուց հետո առաքման պայմանները փոխվում են, հարկավոր է
- գնալ eCommerce հավելված > Shipping and Pickup
- սեղմել + Add Shipping և ընտրել ծառայությունը
- ընտրել Set up Custom Rates
- ծառայության համար մուտքագրել անուն, որը հաճախորդները կտեսնես գնամ ժամանակ, Checkout պատուհանին
- ենթամենյուից ընտրել միավորը, ըստ որի կհաշվարկվի առաքման գումարը․ կաչող եք ընտրել ապրանքի քաշը կամ պատվերի ընդհանուր գումարը (subtotal or weight)
- Range դաշտում պետք է մուտքագրել գումարի կամ քաշի միջակայք, ըստ որի հհաշվարկվի առաքման գումարը
- Rate per order դաշտում մուտքգրել 0 նիշը։ Նախորդ դաշտում նշված միջակայքը չգերազանցելու դեպքում առաքումը կմնա անվճար
- նշել առաքման ժամանակ Delivery Speed դաշտում, որը ցույց կտա առաքման համար պահանջվող աշխատանքային օրերի քանակը։ Դաշտը պարտադիր չէ, սակայն ցանկալի է լրացնել՝ հաճախորդների առաման մասին պատշաճ տեղեկություն տալու համար
- նշել պետություն, տարածք, որտեղ իրականացնելու եք անվճար առաքում։ Պարզապես սեղմեք Set Shipping Region և ենթաենյուից ընտրեք անհրաժեշտ տաբերակը
- սեղմեք Save փոփոխությունները պահպանելու համար։
Այժմ հաճախորդները կարող են ընտրել անվճար առաքում իր հնարավոր տարբերակներով։
Անվճար առաքում նշված ապրանքների համար
Կարող եք նաև սահանել անվճար առաքում առանփին ապրանքների համար։ Այ դեպքում պետք է
- գնալ eCommerce հավելված > Catalog > Products
- ընտրել ապրանքը, որի համար ցանկանում եք անվճար առաքում սահմանել
- բացել Tax and Shipping բաժինը
- նշեք անվճար առաքաման (Free Shipping) տարբերակը
- սեղմեք Save փոփոխությունները պահպանելու համար։
Այս տարբերակում, հաճախորդները չեն վճարի ապրանքի առաքման համար և checkout-ում կերևա միայն ապրանքի արժեքը։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.