Օնլայն խանութի համար նախատեսված բջջային հավելվածը, որ հասանելի է Android և iOS համակարգերի համար, թույլ կտա վերահսկել և կառավարել խանութը հենց տեղում, անգամ եթե հեռու եք համակարգչից։ Հավելվածում կարող եք ավելացնել ապրանքներ, հետևել պատվերներին, ստանալ հաղորդագրություններ ցանկացած թարացման դեպքում։
- Հարկավոր է հիշել, որ այս հնարավորությունը հասանելի է Պրո Խանութ և Անսահմանափակ փաթեթների համար։
Հավելվածը բեռնելու համար պարզապես անցեք Դեշբորդ > eCommerce հավելված > Mobile > Get the App։
Բացված նոր պատուհանում կարող եք ստացված հղումով անցնել հավելված կամ միանգամից բեռնել այն App Store-ից կամ Play Store-ից։
Բեռնելուց հետո կարող եք մուտք գործել կամ Ձեր տվյալներով (Username/Password) կամ սկանավորել QR կոդը, որ կգտնեք Դեշբորդի eCommerce հավելվածում։
Հավելվածի հիմնական հնարավորությունները
Ստեղծել խանութի հիմնական կարգավորումները․ այստեղ կարող եք ավելացնել անուններ, խբագրել դիզայնը և բովանդակությունը։
Հետևել վաճառքի տվյալներին․ հավելվածի Դեշբորդում Դուք կտեսնեք խանութի պատվերները, սպառվող ապրանքները, թողնված զամբյուղները, և վաճառքին վերաբերող այլ տվյալներ։
Ավելացնել նոր ապրանքներ․ վայրկյանների ընտացքում բեռնեք ապրանքի նկարները, լրացրեք անհրաժեշտ տվյալները։ Ապրանքն արդեն հասանելի կլինի խանութում։
Կառավարել ապրանքները․ կարող եք խմբագրել անվանումը, SKU կոդերը, թարմացնել գինը, ավելացնել կամ խմբագրել տեսակները, առաքման միջոցները, առկա քանակը, SEO տվյալներ։ Ինչպես նաև, կարող եք բեռնել ֆայլեր թվային ապրանքների համար։
Ստեղծել պատվեր․ հավելվածը նաև թույլ է տալիս ստեղծել նոր պատվեր, անգամ եթե պանութն աշխատում է օֆլայն ռեժիմում։
Կառավարել պատվերները․ կարող եք փոխել պատվերի կարգավիճակը, ստեղծել հերթական համար։ Նաև հնարավոր է դիտել պատվերի մասին լրացուցիչ տեղեկությունները, օրինակ՝ գնված ապրանքները, տեսակները, ապրանքի առանձին տարբերակներ (եթե կան այդպիսիք), առաքման հասցեն և կոնտակտային տվյալներ։
Ստեղծել զեղչային կոդեր. Ակցիաների և զեղչերի ժամանակ հավելածում հեշտությամբ հնարավոր է ստեղծել զեղչային կուպոններ և գրավել է՛լ ավելի շատ հաճախորդների։
Ստանալ հաղորդագրություններ. այստեղ ցանկացած թարմացմամ և փոփոխության մասին անմիջապես կստանաք հաղորդագրություն հենց Ձեր բջջայինին։
Ավելացնել վաճառքի այլ հարթակներ․ բեռնեք կամ սինպրոնիզացրեք Ձեր օնլայն պանութի ապրանքները բջջային ռեժիմում հարմար և հասանելի այլ հարթակների, ինչպիսիք են Facebook Business-ը կամ Instagram-ը։
Բարկոդերի սկանավորում. սա մեկ այլ հիանալի հնարավորություն է, որ կրկին թույլ կտա գտնել ապրանքները, պատվերները և հետևել վաճառքներին ու դրանց առաքմանը։
Եթե հարցեր ունեք, ապա մի հապաղեք դիմել մեզ ներքևի աջ անկյունի չաթի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.