ShipStation-ը առաքման համար աշխարհի առաջատար վեբ-լուծումներից մեկն է, որն օգնում է օնլայն խանութներին արագ և հեշտությամբ ներմուծել, կազմակերպել և ուղարկել պատվերներ, անկախ նրանից, թե որտեղ են դրանք վաճառվում և ուղարկվում: Առանձնահատկությունները ներառում են առաքման նախասիրությունների ավտոմատ ընտրություն, կարգավորվող ավտոմատացման կանոններ, մի քանի առաքիչներով փոխադրումներ` փոխարժեքի հաշվիչներով և շատ ավելին:
Մեծամասշտաբ փաթեթավորման պիտակների ստեղխումից և տպագրումից մինչև օգտագործման կանոնների ստեղծումը, որոնք համապատասխանում են հենց Ձեր բիզնես պահանջներին: Shipstation-ը Ձեզ տալիս է անհրաժեշտ ամեն ինչ Ձեր բիզնեսի արագ զարգացման համար։
Հետևեք հետևյալ քայլերին Ձեր Ucraft խանութը ShipStation-ին միացնելու համար.
- Ստեղծեք ShipStation-ի նոր հաշիվ
- Բացեք ձեր Ucraft կայքի eCommerce հավելվածը նոր պատուհանով
- Հետևեք հղմանով ShipStation հավելվածը ավելացնելու համար ՝ https://my.store.ucraft.site/#apps:view=app&name=shipstation
- Դուք կտեղափոխվեք ShipStation-ի գրանցման էջ
- Մուտք գործեք ShipStation-ի Ձեր նոր հաշիվ
* Խնդրում ենք նկատի ունենալ, որ ShipStation-ի մեկ հաշիվ կարող է միացվել Ucraft-ի միայն մեկ կայքի:
** ShipStation-ը ներկայումս հաշիվներ է առաջարկում Միացյալ Նահանգներում, Կանադայում, Միացյալ Թագավորություններում և Ավստրալիայում:
Հավելյալ հարցերի դեպքում կապվեք մեզ հետ լայվ չաթի միջոցով։ Մեր սպասարկման թիմն աշխատում է 24/7 ֆորմատով։
Comments
0 comments
Article is closed for comments.