Ucraft-ի eCommerce-ից օգտվողներն ունեն ապրանքները տարբեր շուկաներում ցուցակագրելու և իրենց օնլայն խանութը ողջ աշխարհում միլիարդավոր մարդկանց հասանելի դարձնելու հեշտ հնարավորություն։
«Վաճառքի բոլոր ուղիները» ներառում է այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են Ձեր ապրանքները գնումների ամենահայտնի վեբկայքերում ցուցակագրելը, eBay-ում ավելացնելը կամ Ձեր խանութը բջջայինից կառավարելը։ Հասանելի եղեք միլիոնավոր հաճախորդների՝ վաճառքի հավելյալ ուղիներ գտնելով։ Հնարավորինս մեծացրեք Ձեր վաճառքի ծավալը և ավելի շատ թրաֆիք բերեք Ձեր խանութ՝ Ձեր ապրանքնրը համացանցում գնումների ամենահայտնի կայքերում ցուցակագրելով՝ Amazon, eBay, Yahoo, Nextag, Shopzilla, Yandex, Market և ավելին։
!Ծանուցում։ Այս գործառույթը հասանելի է Պրո Խանութ կամ ավելի բարձր պլանի դեպքում։
Վաճառքն Amazon-ում/eBay-ում
Մեր eCommerce հավելվածի օգնությամբ ավելացրեք Ձեր ապրանքներն այնպիսի հայտնի կայքերում, ինչպիսիք են Amazon-նն ու eBay-ը։ Ապրանքերն այդ կայքերում բեռնելու համար կարող եք օգտվել Codisto LINQ հավելվածից, որը հասանելի է մեր հավելվածների շուկայում։
!Ծանուցում։ Codisto-ն տալիս է 30 օր փորձաշրջան։ Դրանից հետո Դուք կկարողանաք բաժանորդագրվել նրանց վճարովի պլաններից մեկին։ Պլաններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Երբ արդեն վստահ եք, որ պատրաստ եք ցուցակագրել Ձեր ապրանքներն, ապա հետևեք այս քայլերին՝
- Գնացեք eCommerce App → All Sales Channels → Amazon/eBay
- Ընտրեք Marketplace-ը
- Մուտք գործեք Amazon/eBay և միացրեք Ձեր Amazon/eBay հաշիվը Codisto LINQ-ին։ Եթե չունեք Amazon Seller հաշիվ, ապա գրանցվեք
- Ուշադրություն դարձրեք ASIN (Amazon Standard Identification Number) աղյուսակին։ ASIN-ը 10 նիշանոց թիվ է, որը Amazon-ը միացնում է ապրանքներին՝ դրանք ճանաչելու համար։ Amazon-ի բոլոր ապրանքներն ունեն ASIN-ներ, հետևաբար, եթե ցանկանում եք սկսել վաճառքն Amazon-ում, ապա պետք է դրանք հավելվածում ստանաք նաև Ձեր ապրանքների համար
- Ապրանքներին ASIN-ներ ավելացնելուց հետո պարզապես enable արեք Codisto հավելվածում՝ սկսելու վաճառքն Amazon-ում
- Պահանջներին համապատասխանելուց հետո սկսեք վաճառքը
- Ետ գնացեք Ձեր eCommerce հավելված → Catalog → Marketplaces։ Կտեսնեք Ձեր ապրանքներն իրենց գներով, նկարներով և Codisto ինտերֆեյսի հետ սինխրոնիզացված տվյալներով
Այսքանը, այժմ Ձեր ապրանքները ցուցակագրված են Amazon-ում/ eBay-ում։
Վաճառքը Shopzilla-ում
Shopzilla-ն գինը համեմատելու շատ հայտնի ծառայություն է։ Այն թույլ է տալիս անհատներին որոնել և դիտել տարբեր վաճառողների կողմից առաջարկվող ապրանքները մեկ կայքի միջոցով։ Կարճ ասած՝ այն համացանցում տրամադրում է մի վայր, որտեղ բոլոր վաճառողները կարող են առաջարկել իրենց ապրանքները։ Եվ սա հիանալի հավելում է Ձեր վաճառքի ուղիներին և Ձեր խանութը զարգացնելու հրաշալի եղանակ է։ Հիշեք, որ Shopzilla-ն գործարկում է հաճախորդներին և վաճառողներին սպասարկող կայքեր ԱՄՆ-ում, ՄԹ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում։
Տեղադրելու համար՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Marketplaces և ընտրեք Shopzilla նշանը
- Կարգավորեք Settings-ի ներքևի պարամետրերը և սեղմեք Save
Ծանուցում։ "Feed link"-ը ցույց է տալիս Ձեր ապրանքերի մասին տվյալների հղումը։ Այն գեներացվում է Ucraft -ի կողմից ավտոմատ և թարմացվում է ամեն 12 ժամը մեկ։ Ֆայլն ամբողջովին համապատասխանում է Shopzilla-ի պահանջներին, ուստի Դուք միայն պետք է բեռնեք այն Ucraft-ի կառավարման վահանակից և ավելացնեք Ձեր Shopzilla հաշվին։ - Ձեր արշավը սկսելու համար պետք է ստեղծեք Shopzilla Merchant հաշիվ՝ Ձեր ապրանքները ղեկավարելու համար
- Մուտք գործեք Shopzilla Business Services և գնացեք "Manage Listings - Submit Inventory", ապա ընտրեք "Programmatic Upload through FTP" տարբերակը
- Բեռնեք տվյալների առանձնահատկությունները։ Դրանից հետո կատարեք "Establish a Delivery Location" քայլը և սեղմեք "Confirm", որը գտնվում է "Use my delivery location"-ի կողքին
- Ընտրեք այս կետերը և հաստատեք՝ Type, Domain, Path, File (և ստացեք եզակի հղումները Ձեր Shopzilla կարգավորման պատուհանում)
- Սեղմեք "Done" "Upload your feed to the location" քայլում և ստուգեք ֆայլը
- Ձեր արշավը գրեթե պատրաստ է։ Վերալիցքավորեք Ձեր Shopzilla հաշվեկշիռը, սահմանեք սկզբնական գինը և սկսեք Ձեր արշավը
Այցելեք Merchant Listings FAQs ավելին իմանալու համար կապ կապվեք նրանց հետ support@shopzilla.com հասցեով։
Վաճառքը Yahoo-ում
Կարող եք ավելացնել Ձեր ապրանքները Yahoo Shopping-ում՝ PriceGrabber-ի օգնությամբ։
PriceGrabber-ը գինը համեմատելու ծառայություն է, որը գնումների կայքերին տրամադրում է հարթակ՝ իրենց ապրանքները գովազդելու համար։ Ծառայությունը հասանելի է ԱՄՆ-ի, Կանադայի, ՄԹ-ի, Մեքսիկայի և Բրազիլիայի վաճառողների համար։
Տեղադրելու համար՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Marketplaces և ընտրեք Shopzilla նշանը
- Կարգավորեք Settings-ի ներքևի պարամետրերը և սեղմեք Save
- Գրանցվեք Connexity Merchant Account-ում՝ ղեկավարելու Ձեր ապրանքների ցուցակը
- Ընտրեք Ձեր Connexity անունը և գաղտնաբառը, մուտքագրեք կոնտակտների և վճարային տվյալները և գրանցվեք
- Connexity-ն Ձեզ կուղարկի էլ. նամակ՝ հաստատելու կոդով։ Պատճենեք և տեղադրեք այն "Code" դաշտում և սեղմեք "Continue"
- Հաջորդ քայլով պետք է կարգավորեք ապրանքերի տվյալները
- Ընտրեք "Yes" "Do you have a product data feed?" հարցի դեպքում
- Ընտրեք "Yes" "Is the feed visible from a website / URL?" հարցի դեպքում
- Տեղադրեք eCommerce հավելված → Yahoo Tab-ում առկա հղումը "What is the URL of your feed?" տարբերակի դեպքում
- Ընտրեք "No" "Is this feed password-protected?" հարցի դեպքում
- Սեղմեք "Save Changes" կոճակը
- Սահմանեք առաքման հարկի չափը. ընտրեք "Use the shipping costs provided in my product data feed" տարբերակը, ապա սեղմեք "Continue" կոճակը
- Վերանայեք Ձեր վերջին էջի տվյալները և համոզվեք, որ ամեն ինչ ճիշտ է։ PriceGrabber թիմը կուսումնասիրի Ձեր հայտը և կակտիվացնի Ձեր հաշիվը։ Դրանից հետո պետք է վարալիցքավորեք Ձեր հաշվեկշիռը, սահմանեք գները և թողարկեք Ձեր առաջին արշավը՝ ավելի մեծ վաճառք ունենալու համար
Վաճառքը Nextag-ում
Տեղադրելու համար՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Marketplaces և ընտրեք Nextag նշանը
- Կարգավորեք Settings-ի ներքևում գտնվող պարամետրերը և սեղմեք Save
- Ստեղծեք Nextag հաշիվ՝ Ձեր ապրանքների տվյալները ղեկավարելու համար
- Բացեք Nextag Partner Dashboard-ը և սեղմեք "Set Listing Options" հղումը, որը գտնվում է "Product Listings" բաժնի ներքևում
- Սեղմեք "Advanced" պատուհանը։ Սահմանեք "File Format"-ը "Nextag" և ընտրեք
- "Nextag will get my file from my FTP server or HTTP address".
- "HTTP Address"-ը սահմանեք այն եզակի հղումը, որը կարող եք գտնել Ձեր eCommerce հավելված→ Nextag Tab-ում (անունն ու գաղտնաբառը դատարկ թողեք) և սեղմեք "Upload Products"
- Ձեր արշավը գրեթե պատրաստ է։ Nextag թիմը կուսումնասիրի Ձեր հայտը և կակտիվացնի Ձեր հաշիվը։ Դրանից հետո պետք է վարալիցքավորեք Ձեր հաշվեկշիռը, սահմանեք գները և թողարկեք Ձեր առաջին արշավը՝ ավելի մեծ վաճառք ունենալու համար
Այցելեք Nextag FAQ ավելին իմանալու համար կամ կապվեք sellersupport@nextag.com հասցեով։
Վճառքը Facebook-ում
Facebook-ը ստեղծում է մոբայլով հեշտ կառավարվող հատուկ Shop բաժին Ձեր բիզնես էջում, երբ Դուք միացնում եք Ձեր Ucraft օնլայն խանութը։ Այդ բաժինը ցույց է տալիս Ձեր ապրանքները բոլոր սարքերի համար հարմարավետ ֆորմատով։
Ձեր օնլայն խանութը Facebook-ին միացնելուց հետո Ucraft-ն ավտոմատ սինխրոնիզացնում է բոլոր ապրանքների մասին տվյալները և առանց որևէ հավելյալ ջանքի կատարում է թարմացումներ։
Ձեր Ucraft ապրանքերը Facebook-ում վաճառելու համար պետք է վստահ լինել այս երեք բանում՝
- Ձեր բիզնեսն ունի հրապարակված Fcaebook-յան էջ և Ձեր Facebook-յան հաշիվն այնտեղ admin role ունի
- Ձեր ապրանքերը համապատասխանում են Facebook Commerce քաղաքականությանը և ապրանքները ցուցակագրելու ուղենիշերին
- Ձեր խանութի դեֆոլտ արժույթն առկա է Facebook-ում
!Ծանուցում: Facebook Shop-ը հասանելի է բոլոր Պրո Պլանների համար։
Սկսելու համար՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Sales Channels → Sell on Facebook և սեղմեք 'Log in and launch Facebook Page'
- Մուտք գործեք Ձեր Facebook-յան հաշիվ
- Ընտրեք Facebook-յան բիզնես էջը, որտեղ ցանկանում եք վաճառել Ձեր ապրանքները և սեղմեք Save
- Ընդունեք Facebook Merchant Commerce դրույթները
- Ձեր կատալոգի բոլոր թույլատրված ապրանքները կբեռնվեն Facebook-ում։ Բեռնման պրոգրեսը կցուցադրվի այս էջում
- Բեռնումից հետո ապրանքներն ուղարկվում են Facebook՝ ուսումնասիրվելու։ Կարող եք ստուգել կարգավիճակը Pending review պատուհանի ներքևում
- Պատվերի կարգավիճակի թարմացումները կուղարկվեն Ձեր հաշվում նշված էլ. փոստի հասցեին
!Ծանուցում։ Դուք կարող եք Ձեր Ucraft խանութը միացնել միայն Ձեր Facebook-յան բիզնես էջին։ Ucraft-ի տարբեր հաշիվներ պահանջում են առանձին Facebook-յան էջեր և հակառակը՝ Ձեզ պետք է առանձին Ucraft հաշիվ յուրաքանչյուր Facebook-յան էջի համար։
Վաճառքը Google Shopping-ում
Լինելով ամենամեծ որոնողական համակարգը՝ Google-ը հիանալի հարթակ է՝ օգնելու գնորդներին տեղյակ լինել Ձեր ապրանքներից այն պահին, երբ նրանց հետաքրքրությունը հասել է իր գագաթնակետին։
Եկեք տեսնենք, թե ինչպես է այն աշխատում՝
- Գնացեք eCommerce հավելված → All Sales Channels → Google Shopping
- Սեղմեք 'Generate Feed' կոճակը և ընտրեք շուկայի կատեգորիան՝ գեներացնելու Ձեր ապրանքի XML feed-ը
- Պատճենեք Feed-ի հղումը
- Ձեր արշավը սկսելու համար պետք է ունենալ AdWords հաշիվ՝ ղեկավարելու Ձեր ապրանքի գովազդները և Merchant Center հաշիվ՝ ղեկավարելու Ձեր ապրանքների ցուցակները
- Մուտք գործեք Merchant Center՝ գրանցելու տվյալները և բեռնելու Ձեր տվյալների ֆայլը
Խորհուրդ։ Դուք կարող եք Ձեր տվյալները գտնել eCommerce App → All Sales Channels → Google Shopping-ի երկրորդ քայլում - Այժմ, երբ բեռնել եք Ձեր XML feed-ը, գնացեք Merchant Center-ի Products → Feeds և սեղմեք '+'
- Կարող եք անուն տալ նրան և ընտրել երկիրը
- Կա երեք տարբերակ, որոնցից պետք է ընտրել 'Upload' տարբերակը
Google Shopping-ի ցուցակագրումն ամբողջությամբ վճարովի է։ Եթե ցանկանում եք, որ Ձեր ապրանքները հայտնվեն որոնման արդյունքներում, ապա պետք է վճարեք, ինչպես AdWords-ը։ Գովազդը սկսելու համար պետք է ունենաք AdWords հաշիվ։
- Հաշիվը բացելուց հետո մուտք գործեք Ձեր դեշբորդ և սեղմեք “Create your first campaign”
- Հաջորդ պատուհանում անուն տվեք Ձեր գովազդին և ընտրեք “Shopping”
- Ավելին իմանալու համար այցելեք www.google.com/ads/plasetup։
Ինչպես տեսնում եք՝ այնքան էլ շատ ջանք չի պահանջվում վաճառքի ծավալը մեծացնելու համար։
____________________________________________________________________
Եթե էլի հարցեր ունեք, ապա դիմեք մեզ ներքևի աջ անկյունի Չաթ բոքսի միջոցով, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.