|
Ապրանքների ավելացումը ձեռքով
Ձեր խանութում ապրանքներ ավելացնելու համար
- Գնացեք Ձեր eCommerce հավելված→ Catalog → Products
- Սեղմեք +Add New Product
- Մուտքագրեք ապրանքի տվյալները՝ անուն, SKU, նկարագիր, գին: Եթե ապրանքն առաքելու եք, մուտքագրեք նաև քաշը
- Ավելացրեք նկար՝ ապրանքը գեղեցիկ ներկայացնելու համար
- Սահմանափակեք քանակը, եթե ապրանքը սահմանափակ է
- Սեղմեք Save և վերջ
Դուք հաջողությամբ նոր ապրանք ավելացրիք Ձեր խանութում: :)
Ապրանքների ավելացում CSV import-ի միջոցով
Ձեր խանութում կարող եք ապրանքներ ավելացնել մեծ ծավալով՝ օգտագործելով իմփորթ գործառույթը: Եթե ունեք CSV (comma separated values) ֆայլ Ձեր ապրանքների հետ, ապա կարող եք պարզապես այն բեռնել Ձեր eCommerce հավելված և ապրանքները կհայտնվեն Ձեր խանութում:
Ընդհանուր նկարագիր.
Ապրանքի իմփորթ ֆայլի յուրաքանչյուր տող հատկանիշների ցանկ է (անուն, SKU, գին և այլն)՝ կապված Ձեր խանութի որոշակի ապրանքի հետ: Յուրաքանչյուր հատկանիշ բաժանված է սահմանազատիչով (ստորակետ, կետ-ստորակետ կամ աղյուսակ), որը պետք է նույնը լինի ողջ ֆայլում:
Ֆայլի առաջին տողը ներկայացնում է աղյուսակների վերնագրերը:
Սահմանազատիչներ.
Սահմանազատիչները ցույց են տալիս, թե որտեղ է մի ապրանքի հատկանիշը ավարտվում և մյուսինը սկսվում: CSV ֆայլերի համար Ucraft-ն առաջարկում է երեք տեսակի սահմանազատիչ՝ ստորակետ, կետ-ստորակետ և աղյուսակ: Երբ բեռնեք Ձեր CSV ֆայլը, վստահ եղեք, որ սահմանազատիչը ֆայլում և իմփորթի կարգավորումներում նույնն են:
Կոդավորում.
Ավելի քան տասը կոդավորում՝ ներառյալ UTF-8, UTF-16 և US-ASCII-ը հասանելի են Ucraft-ում: CSV բեռնելիս ընտրեք այն կոդավորումը, որն օգտագործված է Ձեր CSV ֆայլում: Եթե չգիտեք՝ ինչպես է Ձեր CSV ֆայլը կոդավորված, փորձեք UTF-8-ը, քանի որ այն ամենաունիվերսալ կոդավորումն է:
Թվերի ֆորմատը
Ucraft-ը պահանջում է CSV իմփորթ, որպեսզի
- Օգտագործի կետ (վերջակետ)՝ բաժանելու տասնորդական կոտորակները (օր.՝ 3.5 կամ 10.99)
- Չօգտագործի բաժանիչներ մեծ թվերի համար (օր.՝ 1350, այլ ոչ 1,350)
Հիշեք՝ ապրանքի բեռնումը Ucraft-ում ճանաչում է ապրանքի 21 հատկանիշ: Դա նշանակում է, որ Ձեր CSV-ը պետք է պարունակի 21 աղյուսակ: Հատկանիշների ցանկը տեսնելու համար գնացեք eCommerce հավելված → Catalog → Products և սեղմեք Import Products:
CSV ֆայլի բեռնումը
Եթե արդեն պատրաստել եք Ձեր CSV ֆայլն, ապա գնացեք eCommerce հավելված → Products և սեղմեք Import products:
- Սեղմեք Choose file և ընտրեք CSV ֆայլը Ձեր համակարգչից
- Ընտրեք սահմանազատիչը, որն օգտագործված է Ձեր ֆայլում (ստորակեը, կետ-ստորակետ, աղյուսակ)
- Ընտրեք կոդավորումը, որն օգտագործված է Ձեր ֆայլում
- Դասավորեք աղյուսակները (քաշեք և գցեք)
- Մի նշեք այն սյունակները, որոնք չեն օգտագործվել ֆայլում
- Օգտագործեք Skip-ը՝ մինչև 3 սյունակ բացառելու համար
- Սեղմեք Delete all products and categories before import, եթե ցանկանում եք մաքրել կատալոգը նախքան բեռնումը
Ահա և վերջ: Եթե հարցեր ունեք, ապա դիմեք մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.