Ucraft-ի eCommerce հավելվածը թույլ է տալիս վաճառել թվային ապրանքներ այնքան հեշտ, որքան սովորական ապրանքները: Դա նշանակում է, որ կարող եք վաճառել ծրագիր, գրաֆիկա, էլեկտրոնային գրքեր, ինչպես նաև աուդիո և վիդեո ֆայլեր:
Թվային ապրանքների պատվեր ընդունելու համար Ucraft-ը Ձեր հաճախորդներին էլ. փոստով ուղարկում է բեռնվող հղում անմիջապես վճարումից հետո:
Թվային ապրանք ավելացնելու համար պետք է գնաք Ձեր դեշբորդի eCommerce հավելված > Catalog > Products:
- Սեղմեք ապրանքի վրա՝ խմբագրելու կամ նորը ստեղծելու համար
- Բացեք Files պատուհանը
3. Սեղմեք + Upload Files
4. Սեղմեք Choose file
5. Համակարգչից ընտրեք ֆայլը
6. Սեղմեք + ավելացնելու ավելի շատ ֆայլեր
7. Սեղմեք Upload Files
8. Մուտքագրեք նկարագրությունը
Չմոռանաք սեղմել "Save" կոճակը:
Հիշեք, որ Ձեր հաճախորդները կարող են թվային ապրանքներ մուտք գործել միայն գնումից հետո:
Բեռնման հղումը հաճախորդների կողմից տարածելը կանխելու համար կա երկու եղանակ՝
- Հղման համար սահմանեք տևողություն, դա երաշխավորում է, որ հղումն ավտոմատ ժամկետանց կդառնա որոշ ժամանակ անց
- Սահմանափակեք յուրաքանչյուր հղման բեռնումի քանակը, դա երաշխավորում է, որ հաճախորդները կկարողանան հղումը բեռնել միայն որոշակի անգամներ
Օրինակներ՝
- Տևողությունը 24 ժամ է, բեռնման քանակները նշված չեն, հղումը հասանելի է 24 ժամ՝ բեռնման անսահմանափակ քանակով
- Տևողությունը նշված չէ, կա բեռնման 5 հնարավորություն, հղումը հասանելի է առանց որոշակի ժամանակային սահմանափակումների, բայց կարող է բեռնվել օրական 5 անգամ
- Տևողությունը 48 ժամ է, կա բեռնման 3 հնարավորություն, հղումը հասանելի է 48 ժամ և յուրաքանչյուր պատվերի համար կարող է բեռնվել 3 անգամ
Սահմանափակումներ դնելու համար՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված > Settings > General > Cart & Checkout
- Գնացեք ներքևի E-goods բաժին
- Դրեք սահմանափակումները
- Հղման տևողությունը ժամերով
- Բեռնման քանակը
Կարող եք նշել ընտրություններից մեկը կամ երկուսն էլ միաժամանակ:
Խանութի ղեկավարը Order details էջից կարող է ինքնուրույն վերականգնել կամ դադարեցնել ցանկացած հղում:
Այսքանը, շարունակեք վաճառել Ձեր թվային ապրանքները՝ հաճախորդներին թույլ տալով կատարել հաճելի գնումներ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.