Կատեգորիաները թույլ են տալիս ապրանքները դասավորել խմբերով։ Եթե ունեք հագուստի օնլայն խանութ, ապա կատեգորիաները կարող են լինել, օրինակ, «տղամարդկանց հագուստ», «կանանց նորաձևություն» և «զեղչված ապրանքներ»։ Կարող եք ստեղծել նաև ենթակատեգորիաներ։
Կատեգորիաների և ենթակատեգորիաների ստեղծումը
Մեր eCommerce հավելվածը թույլ է տալիս ստեղծել կատեգորիաների բարդ կառուցվածք, որում կան բազմաթիվ մակարդակներ։ Առաջին մակարդակի կատեգորիաները կոչվում են root կատեգորիաներ։ Սրանք այն կատեգորիաներն են, որոնք Ձեր հաճախորդները տեսնում են գլխավոր նավիգացիայում։ Կարող եք նաև այնտեղ ստեղծել երկրորդ, երրորդ մակարդակի կատեգորիաներ, որոնք կոչվում են ենթակատեգորիաներ։
Հաճախորդները կարող են գնալ Ձեր կատեգորիաներ և ենթակատեգորիաներ մեր eCommerce էլեմենտների օգնությամբ։
Եկեք տեսնենք, թե ինչպես է այն աշխատում՝
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Catalog → Categories
- Սեղմեք Add Root Category
- Մուտքագրեք կատեգորիայի անունը
- Սեղմեք Choose file՝ բեռնելու նկար կատեգորիայի համար։ Բեռնեք նկար, որը ներկայացնում է Ձեր կատեգորիան կամ կատեգորիայի ապրանքի նկար
- Մուտքագրեք նկարագրությունը կամ նկարագրեք՝ ինչ ապրանքներ կան այդ կատեգորիայում կամ էլ բաց թողեք այն
- Սեղմեք պահպանել
Նոր ենթակատեգորիա ստեղծելու համար
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Catalog → Categories
- Ընտրեք կատեգորիան, որում ցանկանում եք ավելացնել ենթակատեգորիա ձախում գտնվող կատեգորիաների ծառից
- Սեղմեք Add Subcategory կոճակը
- Սեղմեք Choose file՝ բեռնելու նկար կատեգորիայի համար
- Մուտքագրեք նկատագրությունը և սեղմեք պահպանել
Կատեգորիաներին ապրանքներ ավելացնելը
Որոշ կատեգորիաներում ապրանքները ցույց տալու համար պետք է դրանք ավելացնեք այդ կատեգորիայում։ Կարող եք ապրանքներն ավելացնել միանգամից մի քանի կատեգորիայում։ Օրինակ՝ ապրանքը, որը պատկանում է «կոշիկներ» կատեգորիային կարող է զեղչվել և մտնել «զեղչ» կատեգորիայի մեջ։
Կատեգորիային ապրանք ավելացնելու համար
- Գնացեք Ձեր eCommerce հավելված→ Catalog → Categories
- Ընտրեք կատեգորիան, որին ցանկանում եք ավելացնել ապրանք ձախում գտնվող կատեգորիաների ծառից
- Գնացեք Category products պատուհան
- Սեղմեք Assign Products to Category
- Ընտրեք անհրաժեշտ ապրանքները։ Կարող եք ֆիլտրել դրանք ըստ SKU-ի և անվան
- Սեղմեք Add products՝ ավելացնելու շատ ապրանքներ կամ սեղմեք Plus նշանը՝ ապրանքները հատ առ հատ ավելացնելու համար։
Ծանոթագրություն։ Կարող եք նաև կատեգորիաներին ապրանքներ ավելացնել և տեղափոխել դրանք մեկ կատեգորիայից մյուսը, երբ փոփոխում եք ապրանքը։
Կատեգորիաներում ապրանքների տեսակավորումը
Կարող եք տեսակավորել ապրանքներն ավտոմատ՝ ըստ ժամանակահատվածի, գնի կամ անվան Default Products Sort Order-ի օգնությամբ կամ կատեգորիայում դասավորել ապրանքներն ըստ Ձեր ցանկության և տեսակավորել ձեռքով։
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Settings → General → Cart & Checkout
- Default Products Sort Order-ը փոխեք Defined by store owner
- Գնացեք Catalog → Categories և ընտրեք կատեգորիան, որտեղ ցանկանում եք դասավորել ապրանքները կատեգորիաների ծառում
- Գնացեք Category products պատուհան և քաշեք-գցեք ապրանքներն՝ իրենց հերթականությունը փոխելու համար
Ծանոթագրություն։ Ապրանքները, որոնք ջնջվածների կատեգորիայում էին, չեն ջնջվի։ Դրանք կտեղափոխվեն Store Front page կատեգորիա։
Օգնության կարի՞ք ունեք։ Դիմեք մեզ չաթ բոքսի օգնությամբ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.