Այս ուղեցույցում մենք կներկայացնենք Դոմեյն հավելվածը, որտեղից կարգավորվում է այն ամենն ինչ կապված է Ձեր Դոմեյնի հետ:
Ծանոթություն
Խմբագրման ռեժիմում ձախ մենյուից անցեք Դեշբորդ և բացեք Դոմեյն հավելվածը: Այստեղ կարող եք փոխել Ձեր կողմից նախապես ընտրված Ucraft-յան ենթադոմեյնը, նաև գնել նոր դոմեյն կամ հեշտությամբ կցել արդեն գործողը:
Դոմեյնի կարգավորումներ
SSL-ը Ucraft-ի միջոցով. Ucraft-ը տրամադրում է SSL վկայական միանգամայն անվճար: Դոմեյնի հաջող կցումից հետո այն ավտոմատ կգեներացվի և կտեսնեք կանաչ նշան: Ձեր կայքն արդեն պաշտպանված է:
www - Ucraft-ը հնարավորություն է տալիս Ձեր դոմեյնից հեռացնել www-ն։ Առանց www-ի դոմեյնը կոչվում է «մերկ» դոմեյն։ Այս գործառույթն ակտիվացնելով՝ Դուք կարող եք Ձեր դոմեյնի համար օգտագործել թե' www, թե' ոչ www տարբերակը։ Այսինքն՝ Ձեր վեբկայքի այցելուները կկարողանան Ձեր դոմեյնը բեռնել երկու տարբերակով էլ։ Արդյունքում Դուք Google-ում կխուսափեք կրկնվող կոնտենտից և որոնման համակարգում էջի դիրքի հետ կապված խնդիրներից։
Դոմեյնին կցել լեզու - Այս գործառույթը թույլ է տալիս Ձեր վեբկայքի որևէ լեզվին կցել այլ դոմեյն։ Ավելին իմանալու համար կարդացեք այս ուղեցույցը։
Կարևոր է իմանալ
Մեկից ավելի դոմեյնների կցում
Կարող եք հեշտությամբ կցել մի քանի դոմեյն՝ Ձեր պոնենցիալ այցելուներին ավելի հասանելի լինելու համար: Ucraft-ի բոլոր փաթեթները տալիս են այդ հնարավորությունը: Վստահեք մեզ. սա լավագույն ձևն է հաճախորդներին Ձեր կայք ուղորդելու և կայքի հոսքը բազմապատիկ մեծացնելու համար:
Միացում և ոչ տեղափոխում
Ucraft-ը թույլ է տալիս կցել դոմեյն առանց այն տեղափոխելու: Վերջինս նաև կոչվում է դոմեյն քարտեզավորում (mapping): Ձեր ներկայիս ռեեստրավարը մնում է նույնը, սակայն մի քանի DNS գրանցում ավելացնելով՝ Ձեր դոմեյնն ուղորդում եք Ucraft-ի IP հասցեներին:
Վեբ հոսթինգ և ոչ դոմեյն հոսթինգ
Վեբ և դոմեյն հոսթինգները տարբերվում են: Ucraft-ում մենք առաջարկում ենք անվճար վեբ հեսթինգ, այլ ոչ թե դոմեյն հոսթինգ: Ինչպես գիտեք, մենք համագործակցում ենք Google-ի հետ՝ բարձրակարգ հոսթինգ ապահովելու համար: Կարիք չկա նշելու, որ Google Cloud-ը ամենահուսալիներից է շուկայում և Ձեր կայքը միանգամայն ապահով է:
Կարող եք կարդալ մեր աջակցման բաժնի մյուս ուղեցույցները՝ ավելին իմանալու համար։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.