In store pickup-ը թույլ է տալիս տեղական հաճախորդներին գալ Ձեր հասցե՝ իրենց պատվերը վերցնելու համար։ Այն օգնում է խուսափել առաքման ծախսերից, նվազեցնում է պատվերի իրականացման ժամկետը, ինչպես նաև հնարավորություն է տալիս անձնապես տեսնել ապրանքները։
Այսպիսով, բացի կանոնավոր առաքումից, կարող եք ակտիվացնել in-store pickup տարբերակը։
In store pickup-ն ակտիվացնելու համար պետք է
- Գնաք Ձեր eCommerce հավելված → Shipping & Pickup section
- Սեղմեք 'Add In-store Pickup' կոճակը
- Մուտքագրեք Pickup option label-ը։ Այն հաճախորդներին կցուցադրվի չեքաութի ժամանակ։
- Մուտքագրեք Pickup option instruction-ները՝ ինչպես, որտեղ և երբ Ձեր հաճախորդները կարող են վերցնել իրենց գնումները։
Ծանուցում։ Եթե ունեք ընտրելու բազմաթիվ հասցեներ, ապա պարզապես ավելացրեք ավելի շատ pickup տարբերակներ՝ հետևելով նույն քայլերին։ 'Pickup option' դաշտում յուրաքանչյուր հասցե նշելը թույլ կտա Ձեր հաճախորդներին հեշտությամբ տարբերակել գնումները վերցնելու տարբերակները։
Գնումը վերցնելու ժամկետի նշումը
Որպեսզի հաճախորդը կարողանա վերցնել իր պատվերը համապատասխան ժամանակահատվածում, ապա պետք է նշեք Ձեր աշխատաժամերը։
Դա անելու համար
- Հետևեք վերը նշված քայլերին
- Սքրոլ արեք ներքև և ակտիվացրեք ‘Ask for Pickup Date and Time at Checkout’ հնարավորությունը
- Ընտրեք բաց լինելու օրերը և աշխատանքային ժամերը
- Ընտրեք 'Order Fulfillment Time' (պատվերի իրականացման ժամանակը)
- Սեղմեք 'Add Pickup Option'
Պատվերները վերցնելու կառավարում
Պատվերները վերցնելը կառավարելու համար գնացեք eCommerce հավելված → My Sales → Orders by the In-store Pickup section.
Խանութի ադմինը կարող է հաճախորդին տեղեկացնել, որ սպասում է պատվերը վերցնելուն՝ 'Fulfillment Status'-ը 'Ready for Pickup' փոխելով։
Ucraft-ն անմիջապես հաճախորդի էլ. փոստին կուղարկի համապատասխան ծանուցումը։
Հիշեցում։ Համոզված եղեք, որ ակտիվացրել եք 'Order is Ready for Pickup' ծանուցումը eCommerce հավելվածի → Settings → Mail section հավելվածից։
Էլի՞ հարցեր ունեք։ Մենք Ձեզ շատ մոտ ենք։ Դիմեք մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.