Ցանկանու՞մ եք բարելավել քո Ucraft խանութի մոնիթորինգը։
Դժվար չէ։ Lucky Orange-ը տրամադրում է այն գործիքները, որոնց միջոցով կարող եք տեսնել, թե որտեղից են այցելում Ձեր հաճախորդները, որքան գումար են նրանք ծախսում, որ ապրանքներն են լավագույնս վաճառվում, որտեղ են հաճախորդները շփոթվում և լքում կայքը։
Ահա այստեղ էլ անհրաժեշտ են զեկույցներն ու վիճակագրությունը։
Այդ տվյալները ստանալու մի քանի եղանակ կա՝
- Lucky orange-ը տվյալները ներկայացնում է ընթեռնելի դիագրամների տեսքով, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են մարդիկ մտնում Ձեր էջ, որտեղ են սեղմում ամենաշատը կամ որքան ներքև են սքրոլ անում։ Այն թույլ է տալիս հասկանալ կայքի դիզայնի հարմարավետությունը, ինչպես նաև որոշ բաներ հարմարեցնել ըստ հաճախորդի վարքագծի։
- Form analytics-ը ցույց է տալիս Ձեր գրանցման կամ ելքի ձևերի այն հատվածները, որոնք ստիպում են հաճախորդին լքել կայքը։ Իմացեք, թե որ դաշտերն են ժամանակատար, որոնք են կրկնվում սխալների պատճառով և հանգեցնում հաճախորդների կորստի։
- Բացի այդ, համակարգը թույլ է տալիս ֆիդբեք ստանալ անմիջապես հաճախորդներից՝ բազմաֆունկցիոնալ chat system-ի միջոցով։ Այն թույլ է տալիս դիտել նրանց էկրանը չաթի ընթացքում և ցույց տալ որոշ հատվածներ անմիջապես էկրանին։
Հիշեք։ Lucky Orange հավելվածը հասանելի է $10-50 + USD/ 7 օր անվճար։
Ինչպե՞ս տեղադրել Lucky Orange
Այն տեղադրելու համար անհրաժեշտ է 5 րոպեից քիչ, և դա չի դանդաղեցնի Ձեր կայքը։ Այնպես որ, անցեք գործի։
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → հավելվածներ → App Market
- Գտեք հավելվածը
- Սեղմեք 'Install' → 'Open', որը գտնվում է հավելվածի անվան և արժեքի ներքևում
- Գրանցվեք Lucky Orange -ում և ստացեք Ձեր 7-օրյա փորձաշրջանը
- Ավելացրեք Ձեր օնլայն խանութի URL-ը
- Անցեք այս քայլը, քանի որ հավելվածն ավտոմատ կտեղադրի tracking code Ձեր Ucraft խանութի բոլոր էջերում
- Եվ վերջապես ուսումնասիրեք հասանելի հնարավորությունները (չաթ, հարցումներ, դիագրամներ և այլն)
Հարցեր ունենալու դեպքում այցելեք Lucky Orange Help Center և ստացեք պատասխաններ առաջին ձեռքից։
____________________________________________________________________
Կարող եք նաև դիմել մեզ լայվ չաթի օգնությամբ, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.