Շատերը խուսափում են օնլայն խանութ ստեղծելուց՝ սկզբնական ծախսերի և կառավարման դժվարությունների պատճառով։ Ահա այստեղ կօգնի dropshipping-ի հնարավորությունը։
Հավանաբար հարց է ծագում, թե ինչն է dropshipping-ի և առևտրի ստանդարտ մեթոդի միջև տարբերությունը։
Հիմնական տարբերությունն այն է, որ վաճառողը չունի իր սեփական ապրանքացուցակը և գնում է ապրանքներ երրորդ կողմից, ապա ուղիղ առաքում հաճախորդներին։
Ucraft-ում այժմ հասանելի են Printful և Doba տարբերակները։
Printful-ը ծառայություն է, որն օգնում է օնլայն վաճառել Ձեր իսկ նախընտրած տպագրությամբ ապրանքները՝ մինիմալ ջանքեր գործադրելով։ Ոչ մի առաքում կամ հավելյալ ծախսեր։ Բոլոր պատվերները տպագրվում, առաքվում և ներկայացվում են Ձեր բրենդի անունից։
Դուք եք որոշում Ձեր եկամուտը։ Դուք գնում եք պատրաստի Printful ապրանքներ մեծածախի գներով, բայց հաճախորդներին վաճառում եք Ձեր իսկ նախընտրած գնով։ Որքան բարձր լինի գինն, այնքան կմեծանա Ձեր եկամտի սահմանը։
Իսկ Doba-ն լուծում է, որով կարող եք Ձեր օնլայն խանութում ունենալ շուրջ 2,000,000 ապրանք։ Doba-ին միանալիիս միանգամից կարող եք միանալ հարյուրավոր մատակարարների։
Ինչպե՞ս իմ խանութում տեղադրեմ Printful
- Գնացեք Ձեր eCommerce հավելված → Apps → App Market
- Գտեք այն հավելվածը, որը ցանկանում եք տեղադրել
- Սեղմեք 'Install' → 'Open', որը գտնվում է հավելվածի անվան և արժեքի ներքևում
- Մուտք գործեք Ձեր Printful հաշիվ կամ գրանցվեք
- Հաստատեք կապը՝ սեղմելով ‘Connect Store to’ կոճակը
Ինչպե՞ս ապրանքներս սինխրոնիզացնեմ Printful-ի հետ
- Ընտրեք ապրանքի կատեգորիան և ապրանքը (օրինակ՝ աքսեսուարներ/կանացի հագուստ և այլն)
- Հարմարեցրեք դիզայնը. բեռնեք նկարներ, որոշեք գույները, չափերը և այլն
- Տեղադրեք գլխավոր նկարը, ստեղծեք ապրանքի վերնագիր և ավելացրեք նկարագրություն
- Նաև ընտրեք ապրանքի գինը և Printful-ն ավտոմատ կներկայացնի այն
- Հաստատեք ապրանքը Ձեր խանութում՝ այն ցուցակագրելու որպես խանութի կատալոգի ապրանք
Ահա թե ինչպիսի տեսք կունենա ապրանքը։
Ինչպե՞ս ղեկավարեմ Printful-ի կարգավորումները
Պատվերները ղեկավարելու համար գնացեք Printful հավելված → Settings
Առաքում
Printful-ն առաքումները հաշվարկում է երկու եղանակով՝ Flat rates և Live rates։
Flat Rates - առաքման արագություն և արժեքների էջում կարող եք գտնել Printful Flat rate առաքման արժեքները բոլոր ապրանքների համար։ Flat rate-երը առաքման դեֆոլտ գներն են, իսկ առաքման եղանակը կախված է սեփականատիրոջ առաջարկած ապրանքների հասանելիությունից և գներից։ Printful-ն առաքում է տարբեր մեթոդներով, որի մասին նույնպես կարող եք իմանալ Shipping method բաժնում։
Live Rates - Printful-ն ունի նաև Live առաքման արժեքներ։ Դրանք հաշվարկվում են քաշով և պատվերի գտնվելու վայրով, իսկ առաքման եղանակը ընտրվում է հաճախորդի կողմից։
Բացի դրանից, կարող եք նաև նշել, թե որ առաքման եղանակն եք ցանկանում օգտագործել Ձեր խանութում՝ գնալով Printful App Settings → Carriers & Services։
Նրանք դեֆոլտով ակտիվ են։ Եթե ցանկանում եք ապաակտիվացնել առաքման եղանակն, ապա պետք է ապաակտիվացնեք Flat rate-ը և առաքման եղանակը միաժամանակ։
Հիշեք։ Եթե վաճառում եք ապրանքներ, որոնք չկան Printful-ում, ապա պետք է ապաակտիվացնեք լայվ առաքման գները։ Քանի որ դրանք ցույց են տալիս առաքման գները միայն Printful ապրանքների համար, Դուք գումար կկորցնեք, երբ Printful-ից դուրս գործող ապրանքներն ավելացվեն քարտին։
____________________________________________________________________
Եթե էլի հարցեր ունեք, ապա դիմեք մեզ լայվ չաթի օգնությամբ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.