Ucraft-ը տալիս է հնարավորություն ունենալ Ձեր իսկ նախընտրած դոմեյնը, որը կայքին ավելի գեղեցիկ, պրոֆեսիոնալ և գրավիչ տեսք է հաղորդում։
Դոմեյնի կառավարումը, միացումը և գնումը հնարավոր են Ձեր դեշբորդի Դոմեյն հավելվածից։
Դոմեյնի գնումը Ucraft-ի միջոցով
Դուք կարող եք ոչ միայն գնել նոր դոմեյն, այլև միացնել Ձեր ունեցած դոմեյնը։ Յուրաքանչյուր դոմեյն տրվում է տարեկան կտրվածքով, իսկ գները կարող են տարբերվել՝ կապված դոմեյնի ընդարձակումից (դոմեյնի TLD)։
Ucraft-ում հասանելի TLD-ներն են՝
- .com
- .am
- .biz
- .cc
- .info
- .me
- .net
- .mobi
- .org
- .tv .
- de.com
- .com.de
- .in.net
Կատարեք հետևյալ քայլերը՝ Ձեր նոր դոմեյնը գնելու համար։
Քայլ 1։ Մուտք գործելուց հետո գնացեք Ձեր դեշբորդ և սեղմեք դոմեյնի նշանի վրա։
Քայլ 2: Սեղմեք գնել նոր դոմեյն։
Քայլ 3: Ընտրեք դոմեյնի անունը և TLD-ն։
Ծանուցում։ Եթե չկա հասանելի դոմեյն, ապա մուտքագրեք մեկ այլ տարբերակ։
Քայլ 4: Դոմեյնը մուտքագրելուց հետո ընտրեք ամենահամապատասխանը և սեղմեք «շարունակել»։
Քայլ 5: Լրացրեք ձևանմուշը՝ վճարումն իրականացնելու համար։ Ձեր անուն, ազգանունը և էլ. փոստի հասցեն արդեն լրացված են։
Քայլ 6: Սեղմեք սլաքը և ընտրեք համապատասխան երկիրը։
Քայլ 7: Մուտքագրեք Ձեր քաղաքը, ZIP կոդը և հասցեն։ Ընտրեք կոդը և Ձեր գրեք հեռախոսահամարը։
Քայլ 8: Վերջացնելուց հետո սեղմեք հաջորդ և ընտրեք վճարման եղանակը։
Քայլ 9: Մուտքագրեք Ձեր քարտի համարը, ժամկետը և CVV-ն։ Սեղմեք վճարել։
Քայլ 10: Վճարումից հետո Namecheap-ից՝ Ձեր դոմեյն պրովայդերից, կստանաք էլ. նամակ, որտեղ կհաստատեք Ձեր դոմեյնի սեփականատիրական իրավունքը։
Վերջին քայլն է Ձեր դոմեյն հավելված գնալը և ստուգել սեղմելը՝ գործն ավարտին հասցնելու համար։
Հիշեք։ Ինչպես նշեցինք, դոմեյնները գրանցվում են տարեկան կտրվածքով և պետք է թարմացվեն։ Դա անելու համար գնացեք Ձեր հաշվի բաժանորդագրություն։ Կոճակը սեղմելով կարող եք իրականացնել վճարումը։
Սպասեք։
Մեր պլաններից որևէ մեկին տարեկան բաժանորդագրվելու դեպքում Ucraft-ը տալիս է անվճար դոմեյն, որը կարող եք նորից պահանջել Դոմեյն հավելվածից։
Իսկ եթե արդեն ունե՞ք դոմեյն։
Եթե ունեք դոմեյն, որը գնել եք այլ պրովայդերից, ապա կարող եք միացնել այն՝ այս ուղեցույցի օգնությամբ։
Եթե հավելյալ հարցեր ունեք, ապա դիմեք մեզ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.