Ցանկանում եք Ձեր էջում նկարներ ավելացնել Ձեր սիրելի թրենդային սոցիալական կայքից՝ Instagram-ի՞ց։
Ինչու՞ չօգտագործել Instagram էլեմենտը։ Ձախ վահանակլի էլեմենտներից գտեք համապատասխան էլեմենտը և քաշեք-գցեք այն Ձեր էջի ցանկալի հատվածում։
Կտեսնեք դաշտը, որտեղ պետք է ներդնեք Ձեր Instagram-ի կոդը։
Տեղափոխվեք Instagram-ի այն փոստ, որը ցանկանում եք ավելացնել Ձեր էջին, սեղմեք ներքևի աջ անկյունի երեք կետերի վրա և ընտրեք Embed-ն, ինչպես որ պատկերված է ներքևի GIF-ում։
Embed Code-ը կգեներացվի ավտոմատ կերպով։
Պարզապես պատճենեք և տեղադրեք այն Ucraft էջի համապատասխան դաշտում։
Սեղմեք ներդնել և նախադիտեք արդյունքը։
Կարգավորումներ
Խմբագրելու նշան - կարող եք խմբագրել վիթջետը՝ պարզապես սեղմելով համապատասխան նշանը։
Տեսանելիության կարգավորումներ - կարող եք այնպես անել, որ էլեմենտը հայտնվի դեսքթոփով, մոբայլով կամ էլ ամենուր։ Պարզապես ընտրեք համապատասխան տարբերակը։
Ուղղություն - էլեմենտի ուղղությունը փոխելու համար սեղմեք նշանը և ընտրեք ուղղությունը՝ աջ, ձախ, կենտրոն։
Աղբարկղի նշան - Եթե Ձեզ այլևս պետք չէ էլեմենտն, ապա կարող եք ջնջել այն։
Այսքանը։ Մեր թիմը միշտ պատրաստ է օգնել Ձեզ, պարզապես դիմեք մեզ ներքևի աջ անկյունի չաթ բոքսի օգնությամբ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.