Օնլայն խանութը բացելուց և բոլոր ապրանքներն ավելացնելուց հետո պետք է կարգավորել վճարման եղանակը։ Ահա թե ինչ է պետք վճարումներ ընդունելու համար։
Վճարման ընդունում
Կարող եք վճարում ընդունել offline կամ online.
Օնլայն վճարման եղանակ (CC, PayPal և այլն) |
Օֆլայն վճարման եղանակ (կտրոններ, բանկային փոխանցումներ, հեռախոսային պատվերներ) |
Տեղի է ունենում այն ժամանակ, երբ հաճախորդի կրեդիտային/դեբետային քարտից վճարում եք ընդունում երրորդ կողմի վճարային պրովայդերի օգնությամբ։ Ձեր հաճախորդները մուտքագրում են վճարման մանրամասները և երրորդ կողմի պրովայդերն իրականացնում է վճարումը։ |
Այն հաճախորդների համար է, որոնք անձնապես են վերցնում իրենց պատվերը։ Եղանակները չեն ներառում որևէ երրորդ կողմի վճարային պրովայդեր Հեռախոսային պատվերները և ուղղակի բանկային փոխանցումները ևս համարվում են օֆլայն վճարումներ։ |
*Հիշեք, որ օնլայն վճարումների գործարքները չեն իրականացվում մեր կողմից։ Բոլոր գործարքները կատարվում են երրորդ կողմի պրովայդերի կողմից՝ այսինքն նրանք ունեն իրենց կանոնները և հնարավոր է, որ գանձեն հավելյալ վճարներ։ Վստահ եղեք, որ ծանոթ եք Ձեր նախընտրած պրովայդերի մանրամասն տվյալներին։
Այժմ, երբ ծանոթ եք վճարման երկու եղանակներին, գնացեք Ձեր Դեշբորդ→ eCommerce հավելված → Payment։ Այստեղից կարող եք կարգավորել օնլայն վճարման եղանակը՝
- Սքրոլ արեք ներքր և սեղմեք Choose Payment Processor
- Ընտրեք ցանկալի պրովայդերը և մուտքագրեք Ձեր հաշվի մանրամասները (Հասանելի պրովայդերները նշված են ուղեցույցի վերջում)
Վճարման օֆլայն եղանակների կարգավորում
- Գնացեք Դեշբորդ→ eCommerce հավելված → Payment, սքրոլ արեք Add New Payment Methods →սեղմեք + Add Manual Payment Method
- Լրացրեք Display Name at Checkout այն անունով, որը ցանկանում եք, որ երևա հաճախորդներին չեքաութի ժամանակ
- Հետո սեղմեք Set Payment Instructions at Checkout, և կհայտնվի մի մենյու, որտեղ կլրացնեք պատվերի կատարման մասին մանրամասները
- Վճարման եղանակն ավելացնելուց հետո կարող եք այն փոխել՝ սեղմելով Actions → Edit
Հաճախորդի վճարման կատարում
Ձեր խանութ այցելելուց, ապրանքներ ավելացնելուց և չեքաութ լինելուց հետո հաճախորդները կտեսնեն Ձեր ակտիվացրած վճարման եղանակները։ Վճարման եղանակն ընտրելուց հետո՝
- Օնլայն վճարման համար հաճախորդները մուտքագրում են իրենց տվյալները և անմիջապես վճարում
- Օֆլայն վճարման համար Դուք պետք է կապվեք հաճախորդի հետ
Երկու դեպքում էլ կստանաք էլեկտրոնային նամակ։ Այն ակտիվացնելու համար գնացեք eCommerce հավելված → Settings → Mail։ Այդտեղից կարող եք ակտիվացնել կամ ապաակտիվացնել բոլոր ծանուցումները։
Երբ առաքել պատվերը
Դուք կարող եք հետևել Ձեր պատվերներին և ստանալ էլեկտրոնային նամակ ամեն նոր պատվերի հետ։ Պարզղապես գնացեք eCommerce հավելված→ My Sales → Orders։
Պատվերի Paid կարգավիճակը ցույց է տալիս, որ հաճախորդը կատարել է ապրանքի վճարումը։
Awaiting նշանը ցույց է տալիս, որ
- Ձեր հաճախորդն ընտրել է օֆլայն վճարման եղանակ, և պետք է կապ հաստատեք նրա հետ՝ վճարումն իրականացնելու համար
- Ձեր հաճախորդի օնլայն վճարումը չի կատարվել։ Այդ դեպքում կապվեք մեր աջակցման թիմի կամ վճարման երրորդ կողմի հետ՝ իմանալու՝ ինչ է պատահել
Վճարման դեպքում առաքեք պատվերը։
Առաքում
Պետք է որոշեք, թե առաքման որ եղանակն եք ընտրում։
Գնացեք eCommerce հավելված → Shipping and Pickup Section → Shipping and Pickup։ Ընտրեք առաքման 8 եղանակներից մեկը, որոնք առկա են մեր eCommerce հավելվածում։
- UPS
- USPS
- FedEx
- Royal Mail
- Australia Post
- EMS Russian Post
- Canada Post
- BrasilCorreios
Որտե՞ղ է նստում գումարը
Ինչպես արդեն գիտեք, երբ հաճախորդը վճարում է օնլայն, գործարքը կատարվում է երրորդ կողմի պրովայդերի կողմից, ինչպես PayPal, Square և այլն։ Գումարը պահվում է Ձեր հաշվին, և այն կարող եք հանել վճարման պրովայդերի առաջարկած եղանակներին համապատասխան։
*Առկա վճարային պրովայդերներ
Վճարման հարթակներ |
Գործող երկրներ |
Square |
ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, ՄԹ, Ճապոնիա |
WePay |
ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, ՄԹ և ԵՄ |
PayPal (Standard, Advanced, Express Checkout, Payflow Link, Payments Pro Hosted) |
|
Stripe |
|
Authorize.Net SIM |
ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, ՄԹ և Նոր Զելանդիա |
2Checkout |
|
First Data Global Gateway e4 |
|
Payeezy |
ԱՄՆ և ԵՄ |
Allied Wallet Ameriabank |
|
American Express |
ԱՄՆ, ՄԹ, Ֆրանսիա, Գերմանիա, Մեքսիկա և Ավստրալիա |
ArsenalPay |
Ռուսաստանի Դաշնություն |
Authipay Payment Gateway |
ՄԹ և Իռլանդիա |
Bambora Online Checkout |
ԱՄՆ, Կանադա, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Ֆինլանդիա, Ավստրալիա և Նոր Զելանդիա |
Bancomer/eGlobal |
Մեքսիկա |
Bank of America |
|
Beanstream (Hosted Payment Form) |
ԱՄՆ և Կանադա |
BitPay |
|
Boleto Online |
Բրազիլիա |
CC Avenue |
Հնդկաստան |
Checkout Finland Oy |
Ֆինլանդիա |
CoinPayments |
|
Curlec FPX Online Banking |
Մալազիա |
Datatrans Payment |
Շվեյցարիա |
Dwolla |
ԱՄՆ |
eWAY Rapid |
Ավստրալիա և Նոր Զելանդիա |
Gravity Payments |
ԱՄՆ |
iDEAL (via Mollie) iDram Inecobank |
Նիդեռլանդներ Հայաստան Հայաստան |
IntellectMoney |
Ռուսաստանի Դաշնություն |
Instamojo |
Հնդկաստան |
iPay88 |
Հարավարեւելյան Ասիա (այդ թվում՝ Մալազիա, Ֆիլիպիններ, Թայլանդ, Ինդոնեզիա, Վիետնամ, Սինգապուր և այլն) |
iPay88 Philippines |
Ֆիլիպիններ |
iPayment |
Գերմանիա |
Lemon Way |
ԵՄ |
Mercado Pago |
Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա, Վենեսուելա, Պերու և Ուրուգվալ |
MOLPay |
Հարավարեւելյան Ասիա |
Mollie |
ԵՄ |
Moneris eSELECTplus (Hosted Paypage) |
Կանադա |
MultiSafepay(iDEAL, credit cards, Giropay, DIRECTebanking, etc) |
ԵՄ |
Network Merchants |
ԱՄՆ և ԵՄ |
NextPay.ru |
Ռուսաստանի Դաշնություն |
Nochex |
ՄԹ |
PagSeguro UOL |
Բրազիլիա |
PayDirect FPX |
Մալազիա |
PayFast |
Հարավային Ասիա |
PayAnyWay |
Ռուսաստանի Դաշնություն |
PayJunction |
ԱՄՆ |
PayKeeper |
Ռուսաստանի Դաշնություն |
PayLeap |
ԱՄՆ և Կանադա |
PayOnline |
Ռուսաստանի Դաշնություն |
PaySto |
Ռուսաստանի Դաշնություն |
Paystack |
Նիգերիա |
PaySera |
|
PayTM |
Հնդկաստան |
Paytrail (former SuomenVerkkomaksut Oy) |
Ֆինլանդիա |
PayU Money |
Հնդկաստան |
PayUbiz |
Հնդկաստան |
PayULatam |
Արգենտինա, Բրազիլիա, Չիլի, Կոլումբիա, Մեքսիկա, Պանամա, Պերու |
PayU Russia |
Ռուսաստանի Դաշնություն |
PostFinance Payment |
Շվեյցարիա |
QIWI |
Ռուսաստանի Դաշնություն |
QuickPay Payments |
|
Rave by Flutterwave |
ԱՄՆ, Նիգերիա, Քենյա, Գանա և Հարավային Աֆրիկա |
Razorpay |
Հնդկաստան |
Realex Payments/Global Iris |
|
Redsys |
Իսպանիա |
Robokassa (Webmoney, Yandex.Money, etc) |
Ռուսաստանի Դաշնություն |
Sage Exchange |
ԱՄՆ |
SagePay Form (Sage Pay Go) |
ՄԹ |
Sberbank |
Ռուսաստանի Դաշնություն |
Sepa |
ԵՄ |
Tinkoff Payments |
Ռուսաստանի Դաշնություն |
Tpay.com |
Լեհաստան |
TransFirst Transaction Express |
ԱՄՆ |
TSYS Payment Method |
|
UniPAY Checkout |
Վրաստան |
Virtual Cart Services |
Հարավային Աֆրիկա |
WalletOne |
Ռուսաստանի Դաշնություն |
Worldpay Business Gateway |
|
Worldpay Online Payments |
|
Yandex.Kassa |
Ռուսաստանի Դաշնություն |
Zapper |
ԱՄՆ, ՄԹ, ԵՄ, Ավստրալիա և Հարավային Աֆրիկա |
Comments
0 comments
Please sign in to leave a comment.