Զեղչերն ու հատուկ առաջարկները հաճախորդներ ձեռք բերելու ամենաարդյունավետ եղանակներից են։
Զեղչեր առաջարկելու տարբերակներից մեկը զեղչի կտրոններ ստեղծելն է, որոնք հատուկ կոդեր են, որոնք հաճախորդները ներկայացնում են գնումներ կատարելիս։
Զեղչի կտրոնի առավելությունները՝
- Մեծացնում է վաճառքը
- Արդարացնում է սահմանված եկամտի չափը
- Բերում է հավատարիմ հաճախորդներ
- Պահում է հաճախորդներին
Ինչպե՞ս են աշխատում զեղչի կտրոնները
Դուք կարող եք կոդեր ստեղծել
- Դրամային զեղչերի համար ($5)
- Տոկոսային զեղչերի համար (10%)
- Անվճար առաքման համար
- Երկուսը մեկում (զեղչ և անվճար առաքում)
Կարող եք օգտագործել Ձեր սեփական կոդերը, որոնք պետք է տառերի և թվերի եզակի միասնություն լինեն կամ էլ թող Ucraft-ն այն Ձեզ համար ստեղծի։
- Երբ կտրոնը ներկայացվում է գնման վերջում, զեղչված չափը հանվում է պատվերի ողջ քանակից (բացի հարկերը և առաքումը)
- Երբ հաճախորդն օգտագործում է անվճար առաքման կտրոն, առաքման գումարը փոխվում է զամբյուղի բոլոր ապրանքների համար
Զեղչի կտրոնների ստեղծումը
Կարող եք զեղչի կոդեր ստեղծել հետևյալի համար՝
- USD զեղչեր
- % զեղչեր
- Անվճար առաքում
- Անվճար առաքում + USD զեղչ
- Անվճար առաքում + տոկոսային զեղչ
Ինչպե՞ս ստեղծել նոր զեղչի կտրոն
- Դեշբորդ →eCommerce հավելված→ Marketing →Discount Coupons
- Սեղմեք + և ավելացրեք նոր կտրոն
- Մուտքագրեք կտրոնի անունը
- Ավելացրեք տառաթվային կոդը կամ այն, որը գեներացրել է Ucraft-ը
- Ընտրեք զեղչի տեսակը
- Մուտքագրեք զեղչի չափը և տոկոսը կամ գումարային արժեքը
- Ընտրեք կտրոնի ակտիվ և ժամկետանց լինելու օրը
- Եթե կոդը վերաբերում է հատուկ պատվերների, ապրանքների կամ հաճախորդներ, ապա սեղմեք No Limits և որոշեք կտրոնի սահմանը
- Սեղմեք պահպանել
*Հիշեք։ Կոդը մեկ առ մեկ ավելացնելու փոխարեն կարող եք կտրոնների ցանկը մուտքագրել CSV-ում՝ Discount Coupon Importer հավելավծի օգնությամբ։
Կտրոնի սահմանափակումների ավելացումը
Կարող եք այնպես անել, որ կտրոնի կոդը կիրառելի լինի հատուկ պատվերների, ապրանքների և հաճախորդների համար, բայց և սահմանափակել կտրոնի օգտագործման քանակը։
Ինչպե՞ս դնել օգտագործման սահմանափակում
- Դեշբորդ → eCommerce հավելված → Marketing → Discount Coupons
- Ընտրեք կտրոնը և սեղմեք No Limits
- Այստեղից կարող եք կարգավորել, թե որ պատվերների, հաճախորդների և ապրանքների համար եք ցանկանում օգտագործել կտրոնը։ Ընտրելուց հետո սեղմեք apply
Հատուկ քանակով պատվերներ
Orders բաժնից կարող եք ընրել Subtotal Over տարբերակը և մուտքագրել նվազագույն քանակը, որը ցանկանում եք։
Հատուկ հաճախորդներ
Եթե ցանկանում եք ունենալ հաճախորդների հատուկ խումբ, որը կարող է օգտվել Ձեր կտրոնից, ապա այն կարող եք կարգավորել Customers բաժնից՝ ընտրելով ստորև թվարկված տարբերակներից մեկը։
All Customers
Բոլորը կարող են օգտվել այս կոդից։
Repeat Customers
- Հաճախորդները, որոնք նվազագույնը մեկ վճարովի պատվեր են կատարել և գրանցված են Ձեր խանութում
- Կարող եք նմանատիպ կտրոններն ուղարկել պատվերը հաստատելու էլ. նամակներում՝ որպես պարգևատրում Ձեր մշտական հաճախորդներին
- Դա ոգևորում է մարդկանց վերադառնալ Ձեր կայք՝ մեկ այլ գնում կատարելու
New Customers
- Նրանք են, որոնք դեռ պատվեր չեն կատարել
- Նման կտրոնները կարող եք գովազդել Ձեր խանութում կամ ուղարկել դրանք թողնված զամբյուղը վերականգնելու էլ. նամակներում՝ ավելի շատ վաճառք ապահովելու համար։
Օգտագործման քանակը
Կարող եք նաև սահմանափակել զեղչի օգտագործման չափը։ Դա անելու համար ընտրեք ստորև նշված տարբերակներից մեկը՝
- Unlimited
- Հաճախորդները կարող են օգտագործել այնքան, որքան ցանկանան
- Once per customer
- Յուրաքանչյուր հաճախորդ կարող է կոդն օգտագործել մեկ անգամ՝ գնում կատարելու էլ. փոստի հասցեով։ Եթե գնում կատարելիս ամեն անգամ օգտագործեն այլ էլ. փոստի հասցե, ապա կարող են կոդից օգտվել բազմաթիվ անգամներ։
- Single Use
- Կտրոնի ժամկետը կանցնի, երբ հաճախորդն օգտագործի այն գնում կատարելիս։ Նման կտրոններն օգտագործվում են անձնավորված հատուկ առաջարկների համար։
Հատուկ ապրանքներ
Եթե ցանկանում եք մեծացնել վաճառքի ծավալը կամ վաճառել չափից շատ գոյություն ունեցող ապրանքներ, ապա կարող եք ստեղծել կտրոններ, որոնք վերաբերում են որևէ հատուկ ապրանքի կամ կատեգորիայի։
- Սեղմեք Limit by Product կամ Limit by Category՝ ընտրելու զեղչի համար նախատեսված ապրանքները
!Հիշեք։ Զեղչեր առաջարկելը կոգևորի հաճախորդներին զամբյուղում ավելացնել այլ ապրանքներ։
Զեղչի կտրոնների կառավարումը
Գնացեք Dashboard → eCommerce հավելված → Marketing → Discount Coupons.
Կարող եք ֆիլտրել Ձեր կտրոններն ըստ՝
- Անունի
- Կոդի
- Զեղչի տեսակի
- Տևողության
- Հասանելիության
- Օգտագործման քանակի
Ֆիլտրերն օգնում են արագ ստուգել՝
- Որ կտրոններն են ակտիվ
- Որ կոդերն են ամենից հաճախ օգտագործվում
- Որոնց ժամկետն է արդեն անցել և այլն
Եթե որոշել եք, որ ցանկանում եք դադարեցնել կտրոնների օգտագործումը և դրանք պահել մեկ այլ ակցիայի համար, ապա կարող եք դադարեցնել կոդը և ակտիվացնել ավելի ուշ։
___________________________________________
Եթե էլի հարցեր ունեք, ապա դիմեք մեզ, և մենք սիրով կօգնենք Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.