Վերաթիրախավորում՝ ընդլայնելու վաճառքը
Գովազդն օնլայն խանութի հաճախորդներ ձեռք բերելու ամենակարևոր կողմերից է։ Այնուամենայնիվ, շատ գնորդներ կարող են երկմտել և անմիջապես գնում չկատարել։
Ուսումնասիրությունների համաձայն՝ առաջին անգամ մուտք գործող հաճախորդների 96%-ը, որը խանութը լքում է առանց գնում կատարելու, այլևս չի վերադառնում։ Այդ հարցում Ձեզ կօգնի վերաթիրախավորումը։
Ինչպե՞ս է աշխատում վերաթիրախավորումը
eCommerce-ում վերաթիրախավորումն օգնում է հասնել խանութ այցելած հաճախորդներին, որոնք գնում չեն կատարել։ Այդ հաճախորդներին կարելի է հասնել cookie-ների միջոցով։
- Cookie-ն հատուկ տվյալ է, որը տեղադրվում է բրաուզերում և թույլ է տալիս հետևել հաճախորդների այցելած կայքերին։
- Յուրաքանչյուր կայք, որն օգտագործում է cookie-ներ, պետք է այդ մասին տեղեկացնի օգտատիրոջը, ուստի մի մոռացեք cookie ծանուցում տեղադրել կայքում, երբ օգտագործում եք վերաթիրախավորման մեթոդներ։
Ճիշտ օգտագործելու դեպքում այդ գովազդները կնպաստեն, որ հաճախորդները շարունակեն օգտվել Ձեր կայքից և գնումներ կատարեն։
Քանի որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հաճախորդների միայն 4%-ն է առաջին այցից գնում կատարում, վերաթիրախավորումը կօգնի հասնել մնացած 96% պոտենցիալ հաճախորդներին։
Facebook և Google վերաթիրախավորման հավելված
- Այն հավելված է ROI Hunter Easy-ից
- Թույլ է տալիս հետևել խանութի այցելուներին և զամբյուղի պարունակությանը
- Թույլ է տալիս ստեղծել գրավիչ գովազդներ բազմաֆունկցիոնալ խմբագրով
- Թույլ է տալիս վերլուծել գովազդային արշավների վիճակագրությունը՝ ավելի արդյունավետ վերաթիրախավորման համար
- Թույլ է տալիս տեղադրել գովազդներ Google-ի և Facebook-ի հզոր ցանցերում
eCommerce ապրանքների վերաթիրախավորման գովազդների ստեղծում
- Այն կարող եք գտնել Ձեր eCommerce հավելվածի App Store-ից և Ձեզնից պահանջվում է միայն տեղադրել այն՝ հետևելով հրահանգներին։
- Ինչպե՞ս է այն աշխատում
- Հավելվածը Ձեր ապրանքի մասին տեղեկությունը բեռնում է Google և Facebook ցանցեր
- Երբ մարդիկ այցելում են Ձեր վեբկայք և ուսումնասիրում են Ձեր ապրանքները, նրանք ավելացվում են Ձեր վերաթիրախավորման ցանկ
- Հավելվածը նրանց ցույց է տալիս դինամիկ գովազդներ, որոնք առնչվում են Facebook-ում և այլ կայքերում դիտած ապրանքներին
- Դուք միայն վճարում եք Google/Facebook-ում տեղադրվող գովազի համար, մնացածն անվճար է։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.