Ինչպե՞ս փոխել վեբկայքի տեսքը մոբայլի/պլանշետի համար
Ucraft-ի բոլոր բլոկներն ու էլեմենտները բավական սմարթ են բոլոր սարքերին համապատասխանելու համար։ Այնուամենայնիվ, երբեմն մոբայլի ու պլանշետի համար անհրաժեշտ են որոշակի հատուկ լուծումներ։
Ահա դրանք։
Փոխեք բլոկների ու էլեմենտների միջև հեռավորությունը
Դա կարելի է անել հետևյալ քայլերով
- Գնացեք խմբագրման ռեժիմ
- Մտեք Դեշբորդ
- Սեղմեք Դիզայների գործիքներ
- Գնացեք կառուցվածք
- Փոփոխեք հեռավորությունը
Կրկնօրինակման եղանակ
Կարող եք նաև կրկնօրինակել էլեմենտը/բլոկը և մեկի տեսանելիությունը դնել միայն դեսքթոփ, իսկ մյուսինը՝ մոբայլ/պլանշետ։
Դա կարող եք անել հետևյալ քայլերով
- Սեղմած պահեք 'Ctrl' կոճակը և քաշեք այն նոր ուղղությամբ
- Փոխեք տեսանելիությունը միայն դեսքթոփի համար
- Փոխեք երկրորդ էլեմենտի տեսանելիությունը միայն մոբայլի/պլանշետի համար
- Մոբայլի և դեսքթոփի տեսքը փոփոխեք առանձին-առանձին
Այս հոդվածի միջոցով ավելին կիմանաք տեսանելիության և էլեմենտների մասին։
Ինչպե՞ս կրկնօրինակել էլեմենտը/բլոկը
Պարզապես սեղմած պահեք 'Ctrl' կոճակը և էլեմենտը քաշեք նոր ուղղությամբ։
Հիշեք։ Անվճար պլանի դեպքում կարող եք կրկնօրինակել միայն այն էլեմենտները, որոնք ընդգրկված են պլանում։
Ինչպե՞ս կրկնօրինակել բլոկները
Պարզապես սեղմած պահեք 'Ctrl' կոճակը և բլոկը քաշեք նոր ուղղությամբ։
Հիշեք։ Անվճար պլանի դեպքում կարող եք կրկնօրինակել միայն այն բլոկները, որոնք ընդգրկված են պլանում։
Ինչպե՞ս հորիզոնական ուղղությամբ կողք կողքի ավելացնել էլեմենտներ
Պարզապես էլեմենտներից մեկը քաշեք և տեղափոխեք բլոկի անկյուն, մինչև կտեսնեք հաստ մոխրագույն գիծ, որը ցույց է տալիս, որ բլոկին նոր սյունակ եք ավելացնելու։
Եթե էլեմենտները նույն գծի վրա հավասար չեն ստացվել, կարող եք փոխել էլեմենտի ուղղահայաց ուղղությունը։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.