PayPal
PayPal-ը վճարային ամենահայտնի եղանակներից է աշխարհում, որը թույլ է տալիս կատարել վճարումներ, փոխանցումներ, ընդունել վճարումներ բանկային քարտերով, հաշիվներով կամ PayPal հաշիվներով։
Վճարումներ ընդունելու համար պետք է ունենալ Business PayPal հաշիվ։
Խանութ բացելիս Ձեր մուտք գործելու էլ. փոստի հասցեն ներկայացվում է որպես Ձեր PayPal հաշվի էլ. փոստի հասցե eCommerce հավելվածի →Payment →PayPal բաժնում։
Եթե Ձեր PayPal հաշիվը գրանցված է նույն էլ. փոստի հասցեով, որով գրանցվել եք Ucraft-ում կամ եթե դեռևս չունեք PayPal հաշիվ, ապա կարող եք վճարումներ ընդունել հետևյալ կերպ՝
- Գնացեք Ձեր Դեշբորդ→eCommerce հավելված→ Payment → PayPal բաժին
- Սեղմեք Enable PayPal
Այդ պահից PayPal եղանակը հասանելի կլինի Ձեր հաճախորդներին և կարող է նաև օգտագործվել վճարումներ ընդունելու համար։
Եթե չունեք PayPal հաշիվ, ապա պարզապես օգտագործեք Ձեր Ucraft-ի մուտքի էլ. փոստի հասցեն՝ PayPal-ում գրանցվելու համար։
Հաշիվը ստեղծելուց հետո բոլոր չպահանջված վճարումները կերևան Ձեր հաշվեկշռում։
Եթե արդեն ունեք PayPal հաշիվ էլ. փոստի այլ հասցեով, ապա կարող եք Ձեր PayPal հաշիվը միացնել Ucraft-ին։
- Գնացեք eCommerce հավելված → PayPal բաժին
- Սեղմեք Change your PayPal account
- Մուտքագրեք PayPal հաշվի գոյություն ունեցող էլ. փոստի հասցե
- Սեղմեք Enable PayPal
Այժմ կարող եք վճարումներ ընդունել PayPal-ով։
Կարող եք Ձեր հաճախորդներին հնարավորություն տալ ունենալ fast PayPal Checkout։ Այն նրանց թույլ կտա բաց թողնել հասցեն լրացնելու հատվածը և առաքման ու վճարման մանրամասներն օգտագործել իրենց PayPal հաշվից։
- PayPal Checkout բլոկից սեղմեք Actions → Edit → Advanced Settings
- Ակտիվացրեք PayPal Checkout on the cart page-ը
Այժմ Ձեր հաճախորդները չեքաութի էջում կարող են տեսնել PayPal Checkout կոճակը։
Բացի այդ, PayPal-ը կարող է ցույց տալ այլ վճարային եղանակներ՝
- PayPal Credit
- Venmo (for the USA)
- iDEAL (for the Netherlands)
- Bancontact (for Belgium)
- MyBank (for Italy)
- Giropay and SEPA Direct Debit (for Germany)
- EPS (for Australia)
Յուրաքանչյուր հաճախորդի համար PayPal Checkout կոճակները կարող են տարբերվել։ Ըստ PayPal-ի՝
կոճակները կարող են ցուցադրվել՝ հաշվի առնելով հաճախորդի գտնվելու վայրը և բրաուզերի քուքիները։
PayPal Credit
PayPal Credit-ն օնլայն վճարման տարբերակ է, որը թույլ է տալիս հաճախորդներին իրենց պատվերների համար վճարել ժամանակի ընթացքում. նրանք գնում են հիմա, բայց վճարում հետո։
Ձեր գումարը Ձեզ հասնում է PayPal-ից, ուստի կարիք չկա սպասելու հաճախորդի պարտքի մարմանը։
PayPal Credit-ի համար պետք է ակտիվացնել կանոնավոր PayPal Checkout կոճակը։
- Գնացեք Ձեր eCommence→ Payment
- PayPal Checkout բլոկից սեղմեք Actions → Edit
- Բացեք Advanced settings-ը
- Ակտիվացրեք Show PayPal Credit button տարբերակը
Stripe
Ընտրեք Credit Card: Stripe տարբերակը։
Նախ սեղմեք Connect with Stripe։
Դրանից հետո կգնաք մի պատուհան, որտեղ պետք է գրանցվեք։
- Եթե Stripe-ում սկսնակ եք, ապա պետք է լրացնես գրանցվելու դաշտը՝ մանրամասնելով Ձեր բիզնեսի մասին։ Սեղմեք 'Authorize access to this account' կոճակը՝ թույլ տալու, որ Ձեր խանութը միանա Ձեր Stripe հաշվին
- Եթե արդեն ունեք հաշիվ, ապա գրանցվեք վերևի աջ անկյունում ցուցադրվող հղումով։ Սեղմեք 'Connect by Stripe account'՝ թույլ տալու, որ Ձեր խանութը միանա Ձեր Stripe հաշվին
Ահա և վերջ։
Կարող եք ընդհանուր կարգավորումները ստուգել՝ սեղմելով "Account Details" հղմանը, որը գտնվում է Stripe-ի կողքին՝ Ձեր հավելվածի Settings → Payment էջում։ Ձեր Stripe ID-ն կցուցադրվի կարգավորումներում՝ Ձեր Stripe հաշվի այլ պարամետրերի հետ։
Live charges։ Ցույց է տալիս՝ արդյո՞ք Ձեր խանութը պատրաստ է ընդունել իրական վճարումներ։
Supported currencies։ Ցույց է տալիս՝ որ արժույթները կարող են ընդունվել։
Automatic transfer։ Ցույց է տալիս՝ արդյո՞ք ընդուված վճարումներն ավտոմատ փոխանցվում են Ձեր բանկային հաշվին։ Նայեք Stripe-ի FAQ-ները՝ ավելին իմանալու համար։
Եթե ցանկանում եք միացնել Ձեր խանութը Stripe-ի մեկ այլ հաշվի, պարզապես սեղմեք 'Disconnect Stripe' և կրկնեք վերևում նշված բոլոր քայլերը։
Square
Եթե չունեք Square հաշիվ, ապա կարող եք գրանցվել՝ www.squareup.com։
- Գնացեք eCommerce հավելված→Payments
- Գտեք Square-ը Add new payment methods-ի ներքևում
- Սեղմեք Connect and Enable Square
- Այն Ձեզ տանում է Square։ Մուտք գործեք և միացրեք Ձեր հաշիվը
Ակտիվացրեք Ձեր հաշիվը՝ իրական փոխանցումներ կատարելու համար
Դուք պետք է ակտիվացնեք Ձեր հաշիվը՝ բանկային քարտեր ընդունելու համար։ Դա անելու համար Square-ը լրացնում է հիմնական տեղեկատվությունը Ձեր ու Ձեր բիզնեսի մասին։ Դուք կարող եք օնլայն ընդունել կրեդիտային քարտեր, հենց որ Square-ն ակտիվացնի Ձեր հաշիվը։
Փոխանցման վճարներ
Square-ը վերցնում է 2.9% + $0.30 վճար՝ Ձեր վճարումներն իրականացնելու համար։
Պատվերների կառավարում
Square-ով վճարված բոլոր պատվերները հայտնվում են eCommerce App → My Sales → Orders։
Նրանք պարունակում են Square-ի համապատասխան փոխանցում տանող հղում։
Պատվերները հայտվում են նաև Square Control Panel-ում։ Square-ն ունի հաճախորդների տվյալները, նրանց պատվերը և առաքման ու հարկերի մասին տվյալները։
2Checkout
2Checkout-ը վճարային հարթակ է, որով կարող եք ընդունել Visa, MasterCard, AMEX, Discover, PayPal, Diner’s Club, JCB և դեբետային քարտեր (ԱՄՆ-ում)։ Համակարգը թարգմանվում է 15 լեզվով և ունի 87 միջազգային արժույթ շուրջ 200 երկրների գնորդների ու վաճառողների համար։
Ինչպե՞ս տեղադրել այն
- Բացեք հաշիվ
- Ucraft-ում ակտիվացրեք տվյալ վճարային համակարգը Ձեր eCommerce հավելվածի Payment բաժնից
- Փոխեք Payment Processor value-ն Credit Card-ից 2Checkout-ի
- Պատճենեք Ձեր Approved and INS URL-ը, որը ցուցադրվել է փոփ-ափում և պահպանեք այն ինչ-որ տեղ, այն Ձեզ հետո պետք կգա
- 2Checkout Vendor Area-ում
- Բացեք հաշիվը→ Site Management էջը և Direct Return տարբերակը դրեք Header Redirect
- Գրեք որևէ գաղտնի բառ Secret Word դաշտում
- Approved URL-ը դրեք Approved and INS URL-ի հղումը, որն արդեն պատճենել էիք և պահպանեք
- Գնացեք Webhooks էջ և Global URL-ը դրեք Approved and INS URL-ը, որն արդեն ունեք։ Սեղմեք Apply
- Սեղմեք Enable All Notifications և պահպանեք
- 2. Վերադարձեք Ucraft-ի eCommerce control panel
- Գնացեք Settings → Payment
- Սեղմեք [Account Details] հղումը, որը գտնվում է 2Checkout վճարման եղանալի մոտ, որպեսզի բացեք կարգավորումների փոփ-ափը
- Մուտքագրեք Ձեր 2Checkout Secret Word-ը և Account number-ը
- Ակտիվացրեք վճարման եղանակը և պահպանեք
Ընտրեք լավագույն վճարային եղանակը, տեղադրեք այն և հիշեք, որ մենք միշտ պատրաստ ենք Ձեզ օգնել։ Կապվեք մեզ հետ լայվ չաթի օգնությամբ, և մենք սիրով կպատասխանենք Ձեր բոլոր հարցերին։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.