Ucraft Affiliate Program-ը բացառիկ հնարավորություն է ` ավելացնելու Ձեր պասիվ եկամուտը և հաստատելու երկարատև հարաբերություններ, որոնք փոխշահավետ կլինեն բոլորի համար: Համագործակցության պլատֆորմը եկամուտների փոխանակման ծրագիր է, որի դեպքում միջնորդը կամ աֆիլիատը վաճառվող կայքին (այս դեպքում մեզ) տրամադրում է ակտիվություն կամ թրաֆիկ, որի դիմաց ստանում է միջնորդավճարներ։
Սա հնարավորություն է տալիս գումար վաստակել ` նոր հաճախորդներին հղելով մեր կայք: Դուք պետք է ընդամենը տեղադրեք բաներներ, հղումներ կամ որևէ այլ կոնտենտ, որը մենք Ձեզ կտրամադրենք: Ամեն մի նոր օգտատիրոջ կատարած վաճառքի դիմաց Դուք կստանաք միջնորդավճար: Ըստ էության, միջնորդը ստանում է հետևելի (trackable) հղում, որը նա կարող է տարածել և ամեն փոխարկումից միջնորդավճարներ ստանալ։ Մեր ստանդարտ միջնորդավճարը կազմում է յուրաքանչյուր վաճառքի 25%-ը։
Ինչպե՞ս դառնալ ծրագրի մի մասը
Գրանցման Գործընթացը
Առաջին քայլով կարող եք գրանցվել այստեղ: Գրանցման ձևը լրացնելուց և ներկայացնելուց հետո մեր անձնակազմը կդիտարկի Ձեր դիմումը, և մեկ օրվա ընթացքում կկապվենք Ձեզ հետ ՝ տեղեկացնելու Ձեր հաշվի կարգավիճակի մասին:
Ծրագրի համար հաստատվելուց հետո Դուք կստանաք ուղղորդման անհատական հղում և կարող եք ծրագրի մանրամասների հետ ծանոթանալ անմիջապես տվյալ էլեկտրոնային նամակում առկա հղմամբ:
Մուտք Կառավարման Վահանակ
Աֆիլիատ Դաշբորդը տրամադրում է գործիքների ամբողջական փաթեթ, ինչպիսիք են Assets-ը, որտեղ կարող եք գտնել նախապես պատրաստված աչքի ընկնող բաներներ: Պատրաստեք գրավիչ կոնտենտ օգտագործելով այս բաներները և տարածեք այն տարբեր աղբյուրներում, որտեղ կարծում եք, որ Ձեր պոտենցիալ օգտատերերն են գտնվում: Դուք նաև պետք է իմանաք Ucraft-ի, որպես կայքերի պատրաստման հարթակ առավելությունները, և Ձեր կոնտենտի միջոցով ներկայացնեք այդ ամենը ՝ առավել շատ պոտենցիալ օգտատերեր փոխակերպելու և ակտիվության նիշը բարձրացնելու համար: Որքան շատ այցելուներ ապահովեք ՝ ճիշտ այդքան եկամուտ կվաստակեք։
Գործիքների ձախ պանելում կարող եք գտնել հաշվետվությունների ակնարկի բաժինը ՝ Reporting, որտեղ պահվում են մարդկանց այցելության և հաճախականության մասին ինֆորմացիան։ Սա Ձեր աշխատանքն ավելի է հեշտացնում, կանխատեսելու համար, թե մեծամասամբ որտեղից են գալիս Ձեր պոտենցիալ օգտատերերը ՝ խթանման ռազմավարությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Վերոնշյալ տվյալները կարող եք ֆիլտրել ըստ օրվա, շաբաթվա, ամսվա կամ տարվա կտրվածքով և ընտրել, թե որ գրաֆիկն է ցուցադրվում տվյալ պահին:
Դուք կարող եք հեշտությամբ հետևել փոխարկումների և միջնորդավճարների մասին ինֆորմացիային համապատասխան բաժնում ՝ Conversions & Commissions, որը ցուցադրում է Ձեր կողմից գեներացված բոլոր փոխակերպումների ակնարկը: Կարող եք սեղմել յուրաքանչյուր փոխարկման վրա ՝ տեսնելու իր դիմաց ստանալիք միջնորդավճարը: Տվյալ ամսվա ընդհանուր վճարային հայտարարագիրը կստանաք հաջորդ ամսվա առաջին շաբաթվա ընթացքում։
Երբ Ձեր փոխարկումները հաստատվեն մեր կողմից, այնուհետ մենք կգեներացնենք «վճար», որը տեսանելի կլինի համապատասխան բաժնում ՝ Payouts: Միջնորդավճարների համար հիմնական վճարման մեթոդը ներկայումս PayPal-ն է։ Եթե դեռ չեք կարգավորել Ձեր PayPal վճարման հասցեն, կարող եք դա անել սեղմելով Ձեր անձնական հաշվի պատկերակին ՝ ձախ պանելի ներքևում, ապա անցեք Payout Setting բաժին և սեղմեք + New Payout Method։
Հարցերի և առաջարկների դեպքում կարող եք գրել մեզ, ստորին աջ անկյունում գտնվող լայվ չաթի միջոցով կամ նամակ ուղարկել affiliates@ucraft.com էլ.հասցեին։ Մենք հասանելի ենք շուրջօրյա և միշտ ուրախ կլինենք օգնել Ձեզ։
Comments
0 comments
Please sign in to leave a comment.