Մոբայլ հավելված գործընկերային ծրագրերի համար
Եթե ցանկանում եք կառավարել Ձեր բոլոր գործընկերային ծրագրերը մեկ հարթակից, ապա LeadDyno-ն այն է, ինչ փնտրում եք։
LeadDyno-ն գործընկերային մարկետինգային ծրագիր է, որը ներառում է․
- Ակնթարթային գործընկերային մարկետինգ, որը թույլ է տալիս գործարկել գործընկերային ծրագիր՝ հաշված վարկյանների ընթացքում.
- Պատվերների վերահսկում, որոնք ստացվել են գործընկերային լինկերի, մեյլային մարկետինգի, սոցիալական տարբեր հարթակների և վճարային գովազդների արդյունքում.
- Նոր մոբայլ հավելված, որը հնարավորություն կտա հեշտ օգտվել Ձեր գործընկերային ծրագրից.
Գործարկեք Ձեր գործընկերային ծրագիրը մեկ քլիքով
Մենք կստեղծենք Ձեր գործընկերային կայքը, որը հնարավորություն կտա շատ արագ հավաքագրել գործընկերներ։ LeadDyno-ն ապահովում է անհրաժեշտ գործիքաշար, որը թույլ կտա ստեղծել, կառավարել և զարգացնել Ձեր գործընկերային ծրագիրը։ Մեր գործընկերային ծրագիրը ունի պարզ, ֆունկցիոնալ և հեշտ կառավարվող համակարգ։
Յուրաքանչյուր գործընկեր կստանա մուտքի թույտվություն՝ իրենց գործընկերային ծրագրի կառավարման վահանակ (Dashboard): Կառավարման վահանակը տարբերվում է տարբեր գործընկերների համար և ներառում է այն ամենը, ինչը նրանց թույլ կտա զարգացնել Ձեր խանութը և ապրանքները՝ այդ թվում
- Գործընկերային լինկ՝ Facebook-ում, Instagram-ում և այլ հարթակներում տարածելու համար
- Եկամուտների կառավարում ռեալ ժամանակում
- Հեռախոսային հավելված, որը թույլ կտա գործընկերոջը կառավարել ծրագիրը հեռախոսից
Առաջարկվող հնարավորություններից են՝
- Ինդիվիդուալ կառավարման վահանակ յուրաքանչյուր գործընկերոջ համար
- Հեռախոսային հավելված գործընկերների համար
- Հնարավորություն՝ տարածել գործընկերային լինկերը Facebook, Instagram, Twitter և այլ սոցիալական հարթակներում
- Հեշտ կառավարվող գործընկերային ծրագիր
- Նոր գործընկերների ներառման և արդեն իսկ ինտեգրված գործընկերների կառավարման գործիքաշար
Ահա, կարծես թե, այսքանը։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.