Ինչպե՞ս ակտիվացնել Outfy-ն Ձեր օնլայն խանութի համար
Ապրանքներ տեղադրելով սոցիալական մեդիահարթակներում՝ Դուք կարող եք խթանել օնլայն խանութի աշխատանքը և նոր կապեր հաստատել Ձեր հաճախորդների հետ տարբեր հարթակներում։ Սոցիալական մեդիայի բիզնես հաշիվները օգնում են կառուցել Ձեր ապրանքանիշը՝ բրենդը, դեռ ավելին՝ թույլ են տալիս նոր և առկա հաճախորդներին նորից ինտեգրել, նոր ապրանքների մասին ծանուցելով, զեղչերի կամ հատուկ միջոցառումներ անցկացնելու միջոցով:
Outfy- ն թույլ է տալիս տարածել ապրանքները սոցիալական տարբեր հայտնի հարթակներում, ինչպիսիք են.
- Facebook Business Page
- Facebook Account
- Tumblr
- Wanelo
- Polyvore
- Fancy
- Keep
- WeHeartit
- The Hunt
- Wheretoget
- Juxtapost
- Kit
Հավելվածը վերցնում է պրոդուկտը հենց Ձեր խանութից և տարածում մեդիա հարթակներում։ Outfy- ն նաև թույլ է տալիս պլանավորել հրապարակումներ և հաղորդագրություններ՝ Ձեր ցանկացած օրվա և ժամի համար։
Հավելվածը խանութին ինտեգրելու համար անցեք կայքի խմբագրման ռեժիմ—> Դեշբորդ—> eCommerce հավելված—> Հավելվածներ—> գտեք Outfy-ն և տեղադրեք:
- Հավելվածը տեղադրելուց հետո բացեք այն և սկսեք սոցիալական մեդիահարթակներում խթանել Ձեր օնլայն խանութի ապրանքները։
- Այնուհետև կտեղափոխվեք Outfy-ի էջ
- Սեղմեք «Got it» կոճակին և սկսեք կարգավորել ձեր Outfy հաշիվը:
- Պարզապես հետևեք էկրանին տրված հրահանգներին։
*Հավելվածը հասանելի է Pro Shop և ավելի բարձր պլանների համար:
*Այլ մանրամասների համար կարող եք այցելել Outfy-ի Հաճախ տրվող հարցերի էջը։
Եվ միշտ հիշե՛ք, որ մենք ընդամենը մեկ քայլ հեռավորության վրա ենք:
Սեղմեք ներքևի աջ անկյունում գտնվող 24/7 չատի վրա և մեր աջակցող թիմը ուրախ կլինի օգնել Ձեզ:
Comments
0 comments
Please sign in to leave a comment.